RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1743, Տպվել է` 166, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՆԱՄՔՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ՄԵՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

Որեւէ երկրի համար կարեւոր նշանակություն ունի դրամական միավորի առկայությունը: Հայաստանի անկախացումը հնարավորություն տվեց ունենալ նաեւ սեփական դրամական միավոր: Դրամը մեր երկրի հպարտության կարեւորագույն գործոններից է: Սակայն ոչ միշտ ենք այն ճիշտ օգտագործում: Շատ հաճախ թղթադրամի վրա կարելի է տեսնել զանազան գրառումներ եւ այլն: Անհրաժեշտ է մտածել այս մասին եւ լրջորեն վերաբերվել մեր դրամին որպես մեծագույն արժեք:

Եկեք մտորենք այս հարցի շուրջը: Դրամի հետ անփույթ վարվելու դեպքում նրանք շատ շուտ շարքից դուրս են գալիս: Արդյունքում առաջ է գալիս նոր թղթադրամ տպագրելու կարիք: Բնական է, որ առայժմ այն տպագրվում է արտասահմանում եւ իրենից նյութական արժեք է ներկայացնում: Գոյություն ունի նաեւ հարցի բարոյական կողմը: Այն ոչ պակաս կարեւոր է: Կարծում եմ ճիշտ կլիներ ,որ հատկապես պատանիների շրջանումՙ դպրոցներում եւ բուհերում, որոշակի բացատրական աշխատանքներ կատարել:

Կարեւոր է նաեւ, որպեսզի այս հարցին անդրադառնան նաեւ զանգվածային լրատվամիջոցները: Անհրաժեշտ է մտածել նաեւ անկանխիկ ձեւով գնումներ կատարելու հարցի մասին: Այս դեպքում հնարավորություն կունենանք որոշ չափով մեղմացնել դրամի արագ մաշվելու վիճակը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ