RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1995, Տպվել է` 166, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆԱԵՎ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Հ.Ծ.

Լոնդոնի «Բարբիկան կենտրոնի» դահլիճում հունվարի 14-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Ջոն (Ջիվան) Տեր-Թադեւոսյանի (1926-1988) Մ. Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցման հիման վրա 1959-ին գրած N2 սիմֆոնիայի եվրոպական երկար սպասված պրեմիերան, Ալեքսեյ Շորի Բարկարոլանՙ ջութակի եւ նվագախմբի համար, ինչպես նաեւ Մաքս Բրուխի ջութակի կոնցերտ N1-ը, մենակատար Մաքսիմ Վենգերովի ընկերակցությամբ:

Նվագախմբի կատարումը հազվագյուտ հնարավորություն է տալու բրիտանացիներին ծանոթանալու 32-ամյա խմբավարի բացառիկ ընդունակություններին: Նա արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության բարձրագույնՙ Արվեստների եւ գրականության կավալերի շքանշանին:

«Հուսով ենք, որ մեր առաջնաելույթը Մեծ Բրիտանիայում եւ մեր հետագա շրջագայությունը Եվրոպայում, Հայաստանից հույսի եւ լույսի նոր փարոս կհանդիսանա եւ նոր ճանապարհ ցույց կտա աշխարհի երկրներին», նշել է այս առթիվ նվագախմբի ղեկավարը:

Գերմանիայում եւ Ավստրիայում արդեն իսկ սկսված ելույթները կշարունակվեն Ռուսաստանում եւ Չեխիայումՙ կազմակերպությամբ «Մշակույթի պաշտպանության եվրոպական հիմնադրամի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ