Հակառակ «Վաշինգտոն փոստ» թերթի բնորոշմանը, թե Մ. Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը «2019-ի անտեսված գլխավոր քաղաքական պատմություններից մեկն է» (The 5 Most Undersold Political Stories of 2019»), Ներկայացուցիչների պալատի ու Սենատի հաջորդաբար ընդունած զույգ եւ համանման բանաձեւերը պետք է ընդունել որպես անցնող տարեշրջանի գլխավոր ձեռքբերումը մեր ժողովրդի ու պետության ...
Ամանորյա հրաժեշտի եւ դիմավորման սահմանային պահն է: Շուտով բարի գալուստ կասենք 2020-ին, կրկնվող թվանշաններով տարուն, որը խոստանում է լինել բազմապատկելիներով հարուստ:
Տարին ամփոփողների ձեւաչափից դուրս գանք ու ծանրանանք մի քանի ցանկության վրա, որ 2020 խիստ նշանային, մենք կասեինք` սահմանագծային տարում կուզեինք իրականացված տեսնել: Քանզի դրանց չառարկայացումը կնշանակի արդեն տարուց ավելի գործող կառավարության թուլացումը, եւ որ էլ ավելի կարեւոր է` Հայաստանի թուլացումը, որը միգուցե այս կամ այն շերտի ներկայացուցիչներին ձեռնտու է, քանզի ...
Նոյեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Ի դեպՙ մինչ այդ համանման բանաձեւ հոկտեմբերի 29-ին Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման օրը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունվել էր նաեւ Ներկայացուցիչների պալատում եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաձեւերի առնչությամբ ողջունել էր Կոնգրեսի երկու պալատներին: Հարկ ...
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այն հիմնական ցուցանիշն է, որը բնորոշում է տվյալ երկրի զարգացման եւ բարեկեցության մակարդակը: Ավելի պարզ ասածՙ դա մեկ տարվա ընթացքում տնտեսության ամբողջ ծավալն է բաժանած երկրի բնակչության թվի վրա: Վերջին երկու տարիներին, ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ Արժույթի միջագային հիմնադրամի (ԱՄՀ), մեկ շնչին ընկնող ցուցանիշով անփոփոխ ...
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ վերջերս Աժ ընդունած օրենքը: Օրենքի ստորագրումից հետո, պատասխանելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցերին, նախագահի հանրության հետ կապերի վարչությունից պարզաբանել են, որ ստորագրելուց առաջ նախագահը հանգամանալից ուսումնասիրել է օրենքը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ տարբեր քաղաքական-հասարակական ուժերի տեսակետները, դիտարկել փորձագիտական կարծիքը, միջազգային ...
Ալբերտ Խաչատրյանի «Անվանի շուշեցիները» գիրքը (Ստեփանակերտ, 2017թ.) հռչակավոր քաղաքի փառքը կազմող 504 անվանի շուշեցիների կյանքն ու գործունեությունը ներկայացնող հանրագիտարանային բնույթի արժեքավոր հետազոտություն է, որում տեղ են գտել վերջին ավելի քան երկու դարերում իրենց գործունեությամբ հայտնի պետական, ռազմաքաղաքական, գիտական, հոգեւոր, մտավոր, մշակութային եւ այլ ոլորտներում հետք թողած շուշեցիներ: 19-րդ դարի հայոց ...
Խմբագրությունս խոր ցավով իմացավ, որ օրերս Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում իր մահկանացուն է կնքել ազնվազարմ տիկին Մարի Ուզունյան-Տարաքճյանը , կողակիցը ՌԱԿ-ի, ԹՄՄ-ի եւ ՀԲԸՄ-ի երկարամյա ղեկավարներից հանգուցյալ Հայկաշեն Ուզունյանի:
Չնայած արդեն մոտ 30 երկրներ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, աշխարհի հզորագույն պետության օրենսդիր մարմնի կողմից դրա ճանաչումը ունի իր առանձնահատուկ նշանակությունն ու հեռահար ազդեցությունը: Նախ, հոկտեմբերի վերջերին, Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (405:11) ընդունեց 296 բանաձեւը, իսկ այնուհետեւ դեկտեմբերի 12-ին Մ. Նահանգների Սենատըՙ դարձյալ ձայների մեծամասնությամբ կայացրեց այդ ...
Օրերս Երեւանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի դահլիճում ոգեկոչության միջոցառում էր. հիշեցինք առայժմ մեր վերջին ազատամարտի լեգենդար հերոս Դավիթ Սարապյանին (Դեւ, 1966-1991) եւ խոնարհվեցինք նրա հիշատակի առաջ: Սա միակ բանն է, որ կարող ենք անել բոլորս միասին կամ առանձին-առանձին: Ոչ միայն կարող ենք, այլեւ պարտավոր ենք: Այո՛, պարտավոր ենք: Իսկ Դավիթը ոչ ...
Դեկտեմբերի 24-ին հայրենի ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառելով ԵՊՀ վարչական շենքում, համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության ներկայությամբ ձեռնաշղթայել եւ բերման է ենթարկել համալսարանի Ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին:
Թումանյանն իմանալով բոլշեւիկների դաժանաբարո վարքի մասինՙ տակավին 1920-ի դեկտեմբերի 18-ին Թիֆլիսից դիմել է Հայաստանի Հեղկոմինՙ քաղաքական հակառակորդների նկատմամբ մեղմ ու մեծահոգի վերաբերմունք ցուցաբերելու հորդորով: «Անցյալներում ,- գրում է բանաստեղծը,- հայ-թուրքական դժբախտ ընդհարումների ժամանակ, դաշնակցությունն է գլխավոր դերը խաղացել, վերջերս էլ նա է եղել կառավարական կուսակցությունը: ...
Լրացավ մեր ժողովրդի պատմության ողբերգական իրադարձություններից մեկիՙ Ագուլիսի եղեռնի 100 տարին: Մեկ դար առաջՙ 1919 թվականի դեկտեմբերի 24-25-ին, օսմանյան զինվորները եւ նրանց միացած ադրբեջանցի զինված խառնամբոխը հիմնահատակ ավերեցին ու հրո ճարակ դարձրին Գողթն-Նախիջեւանի հիասքանչ ոստան, հայ մշակույթի նշանավոր կենտրոն Ագուլիսը:
Տարեմուտի այս սննդահայթհայթման ու նվերագնումային լարված շրջանում անցնող տարին ու դրա թողած հետագիծն արժեւորելու եւ ամփոփելու ակամա ցանկություն է առաջացնում: Միանգամից ընդգծենք, որ այդ հետագիծն այնքան էլ հարթ ու միապաղաղ չստացվեց: Այսինքն` տարին լի էր մեծ ու փոքր իրադարձություններով եւ դրանց նկատմամբ հասարակության խիստ ընդգծված տարաբեւեռ վերաբերմունքով:
Դժվար բան է գերմանացիներին բացատրել, թե ինչու ենք հայերս Սուրբ Ծնունդը նշում հունվարի 6- ինՙ իրենցից, կաթոլիկ ողջ աշխարհից տարբերվելով։ Երեկ, թվում է, ես նորից հաղթահարեցի այդ մարտահրավերըՙ տոնական երեք օրերին գերմանացի ծանոթներիս բավական համոզիչ մեկնաբանելով այն, ինչ սովետական դպրոցում չենք անցել, համալսարանում չենք անցել, բայց … գիտենք։ Կրոնագիտություն չենք ...
Կարելի էր «դասական» ոճով մեկնաբանել ռուսաց ղեկավար Վլադիմիր Պուտինի ամենամյա հերթական ասուլիսըՙ որերորդն էր, ինչքան լրագրողներ կային, ինչ թեմաներ շոշափվեցին, ինչ հարցուպատասխաններ հնչեցին եւ այլն: Սակայն այս անգամ այլ մոտեցման անհրաժեշտություն զգացվեց: Հրապարակային զրույցի ընթացքում Հայաստանի մասին ոչ մի խոսք չեղավ, հայաստանցի լրագրողներն էլ հնարավորություն չունեցան արտահայտվելու: Սովորաբար նման մասշտաբային ...
Անցյալ հինգշաբթի, դեկտեմբերի 19-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ամենամյա ասուլիսով: Մասնակցում էին հարյուրավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինչպես անծայրածիր Ռուսաստանի անգամ ամենահեռավոր անկյուններից, այնպես էլ աշխարհի շատ ու շատ մայրաքաղաքներից Մոսկվայում հավատարմագրված ռադիո-հեռուստատեսային ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ: Սովորական աշխատանքային մթնոլորտ էր, Պուտինը ընդգծված քաղաքավարի էր, ուշադիր լսում էր հարցերը ու հարգանքով ...
Կառավարության նիստերն ուրախ են անցնում: Սա իհարկե չի նշանակում, թե երկրում կյանքն ուրախ է դարձել, բայց նշանակում է, որ երկրում գոնե կառավարության անդամները ուրախանալու վայր եւ ժամանակ ունեն: Վերջին նիստն այս առումով բացառություն չէր: Վարչապետ Փաշինյանը, այս անգամ ոչ Թումանյանի, ոչ Նար-Դոսի, ոչ էլ առավելեւս Հիսուսի, այլ հենց իր անունից ...
Եթե կուզեք` վերջին տասը տարիների համեմատությամբ ավելի քաոսային դրություն, քան այսօր, չի եղել: Սրանից առաջ ավելի վատ էր, բայց հասկանալի վատ էր. սոցիալական անարդարություններ իհարկե կային, այն էլՙ խայտառակ, սոցիումը վտանգող աստիճանի, հիմա էլ ըստ էության նույնն է: Սոցիալապես անապահովների թոշակի կամ նպաստի հավելումները՛ ինչպես նախորդում, չնչին են, մուրացկանին նետած ...
Շիրակի մարզի Խարկով կամ Ենիքյոյ գյուղը, որի հայկական անունը Նորշեն է, արդեն երկար տարիներ գտնվում է ռուս եւ թուրք սահմանապահների ուղիղ մեջտեղում: Խարկովն ու Անին մի ձորով են բաժանվում, այսինքնՙ Խարկովից հեշտ է Անին տեսնել, նոր մեռնել, ինչպես պնդում էր հայտնի հեղինակը: Այս տարիների ընթացքում գյուղ գնալու համար ռուս սահմանապահների ...
Շատերիս հիշողության մեջ դեռ թարմ է Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում այս տարի Գյումրիում մեծ շուքով անցկացված «Մեր ժամանակի հերոսը» անդրանիկ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում երկրի բարձրագույն ղեկավարության կողմից մրցանակների արժանացան Հայաստանի հասարակ քաղաքացիներՙ ամենատարբեր զբաղմունքի տեր մարդիկ, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը, եւ այդ ...
Քաղաքագետներից շատերը վաղուց կանխատեսում էին, որ Անդրկովկասում եվրոպացենտրիզմի քաղաքականությունը ձախողվելու է: Ինչպես նաեւ այն, որ տվյալ տարածաշրջանում եվրոպական ինքնության զարգացումն ու արմատավորումը աշխարհաքաղաքական իրավիճակային բնույթ է կրում, հենակետ է հանդիսանում առաջին հերթին Ռուսաստանի հետ դիմակայության համար: