RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1803, Տպվել է` 142, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՆԱՑԵ՛Ք ՂԱՐԱԲԱՂ, ՄԱՐԴՆ ՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԿՊԱՏՄԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻՆ, ԱԶԵՐԻՆԵՐԻՆ, ՄԱԿ-ԻՆ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական պետական լրատվական գործակալությունըՙ «Ազերթաջը», Նիկոլ Փաշինյանիՙ «Արցախը Հայաստան է» ձեւակերպմանը հակադարձում է Բունդեսթագի ՔԴՄ- ՔՍՄ պատգամավոր Նիկոլաս Լյոբելի (Nikolas Loebel) դիրքորոշումը ներկայացնելով: Գերմաներեն տարբերակի լուսանկարում պատգամավորը մենակ է, ռուսերեն տարբերակումՙ Մերկելի հետ, որ տեսողական պատրանք է ստեղծում, թե կանցլերն է հնչեցնում նաեւ Լյոբելիՙ ռուսերեն տարբերակի վերնագրում արտահայտած կարծիքըՙ «ԼՂ Ադրբեջան է»: Բունդեսթագի պատգամավորն այնուհետ հաղորդում է, թե ԼՂ հակամարտության ստատուս-քվոն այսպես չի կարող պահպանվել, ինչը դարձել է գերմաներեն տարբերակի վերնագիր, թե Ղարաբաղը աշխարհագրորեն Ադրբեջանին է պատկանում, որ սա հաստատում են ՄԱԿ- ի մի շարք բանաձեւեր, եւ Հայաստանի վարչապետի հայտարարությունը սխալ է: «Ուզում ենք ամեն բան անել, որ հակամարտությունը խաղաղ հանգուցալուծում գտնի», հստակեցրել է պատգամավորը, որն, ինչպես հայտնի է, երկու այցով եղել է Ադրբեջանում, բայց չի ըմբռնել, թե հակամարտության խաղաղ լուծմանն առաջին հերթին այդ երկրի ղեկավարն է խոչընդոտում: Գերմանիայում Ծննդյան տոների եռուզեռն անցնի, հարց կուղղենք նրան, թե հենց «Ազերթաջի» էջերում Ալիեւի ռազմական հոխորտանքն այնքան ակնառու է եղել, խաղաղության պահանջն իրացնելու փորձ արե՞լ է այդ պահին: Կամ կարդացե՞լ, ծանո՞թ է, ի՞նչ կարծիք ունի դեկտեմբերի 14- ին նույն լրատվամիջոցի գերմանական տարբերակում զետեղվածՙ գործակալության բնութագրմամբ «բացառիկ» հարցազրույցին, որը արվել է Հարավարեւելյան Եվրոպա եւ Կովկաս հետազոտական կենտրոնի ղեկավար դոկտ. Քրիստիան Յոհաննես Հենրիհի (Christian Johannes Henrich) հետ:

Բացառիկն արդեն վերնագիրն է հուշումՙ «Հայաստանը հոմոգենացման եւ ասիմիլիացիայի ուղին է ընտրել»: Սա Կովկասն ուսումնասիրող գերմանացի հետազոտողի արտահայտած միտքն է, կարծիք, որ ներկայացվում է առանց հիմնավորման: Հայտնի չէՙ այս ակադեմիական պաշտոնյան երբեւէ եղե՞լ է Հայաստանում: Դա բացահայտելն այս պարագայում չկարեւորեցինք այնքան, որքան հիշյալ հետազոտողի գիտական գործունեության կարկինը, որ պարզվեցՙ Թուրքիայից եւ Բաքվից անդին չի սպասարկել: Դոկտորի կոչում ունեցող հետազոտողի գրավոր նախասիրությունն էլ այդ երկու երկրի սահմաններում ասես քարկապ է ընկել:

Պարզաբանելով Ադրբեջանի պետական նոր շեշտադրմանՙ բազմամշակույթ հանրության մասին «Ազերթաջի» թղթակցի հարցը, Հենրիհը Հայաստանի քրդերի «հոմոգենացման եւ ասիմիլիացիայի» օրինակն է ներկայացնումՙ այսպես ձեւակերպելովՙ քրդերին համարյա ամբողջովին արտաքսել կամ ձուլել են: Նույնն էթնիկ ադրբեջանցիների պարագայում է, նկատել է տալիս Հենրիհը, ապա շարունակումՙ 1992- ից ի վեր Հայաստանը միջազգային իրավունքը ոտնահարելով ադրբեջանական տարածքի 20 տոկոսը գրավել է, բնակիչներին վտարել: Թե՛ գրավյալ տարածքներում, թե՛ Հայաստանում այսօր որեւէ ադրբեջանցի չի բնակվում, ինչը կենտրոնի ղեկավարը որակում է էթնիկ մաքրազտման եւ արտաքսման քաղաքականություն: Իսկ Ադրբեջանում հակառակըՙ էթնիկ, կրոնական, մշակութային փոքրամասնությունների կողքին 120 000 հայ խաղաղ գոյակցում է: Բաքուն տարիներ ի վեր միջազգային գիտաժողովների վայր, միջմշակութային երկխոսության նոր ուղիներ որոնելու հասցե է դարձել, իսկ Ադրբեջանի կառավարությունը բազմամշակութայնությունը չի դիտարկում սոսկ որպես հանրապետության ամենօրյա կենցաղ, այլՙ առավել անվտանգ եւ խաղաղ ապագա բնութագրող մոդել:

Գերմանացի հետազոտողի այս դատողությունների ելակետը ոչ թե Զիիգենից, ուր գործում է կենտրոնը, այլ Բաքվից է:

Տրամաբանությունը կուչ է գալիս, դատողությունների միաբեւեռ ուղղվածությունը, կենտրոնի երկար անունն ու աշխարհագրությունը հակասության մեջ են: «Ազերթաջը» մեկ ուրիշ լրատվությամբ անգլերեն տարբերակում գովազդում է սույն հեղինակի ԼՂ հակամարտության մասին գերմանալեզու հանդեսում տպագրված հոդվածը:

Համացանցը հնարավոր դարձրեց շրջանցել գրախանութ գնալու, սույն դոկտորի աշխատությունները փնտրելու մեր րոպեական ցանկությունը. «Վերջին 200 տարվա զարգացումները միանշանակ ապացույց են այն բանի, որ Ադրբեջանը հայկական ագրեսիայի զոհ է», գրում է Հենրիհը: Ադրբեջան, 200 տարի...Որտեղի՞ց է սնվում դոկտորի կոչում ունեցող այս հետազոտողիՙ պատմությունն արհամարհելու այսպիսի մղումը: «Ինչո՞ւ հենց Ադրբեջանը, Սլովակիան եւ Թուրքիան են Զիիգենում գործող Հարավարեւելյան Եվրոպա եւ Կովկաս հետազոտական կենտրոնի ուսումնասիրության առանցքային թեմաները», մեկ տարի առաջ Գերմանիայում ադրբեջանական ամենաաշխույժ պորտալներից մեկիՙ բարձրագույն կրթական հաստատությունների շրջանավարտներին կապող alumniportal Aserbaidschan- ի հարցին, դոկտ. Քրիստիան Յոհաննես Հենրիհն այսպես է պատասխանելՙ «նախապես դոկտ. պրոֆ. Յուրգեն Բելլերսի Զիիգենի համալսարանում հիմնադրած ամբիոնը միջազգային իրավունքի գծով է եղել, նրա թոշակի անցնելուց հետո կենտրոնը լուծարվեց, դարձավ նվիրատվություններով գործող առանձին հաստատություն: Մեր ուշադրության կենտրոնը ծանրացած է Ադրբեջանի, Թուրքիայի, Սլովակիայի վրա, քանի որ այդ երկրներից են մեր աշխատակիցները: Եթե այլ երկրներիցՙ օրինակ Բուլղարիայից, Սերբիայից կամ Վրաստանից հետազոտողներ ցանկություն հայտնեն գալ մեզ մոտ, կարող ենք նրանց էլ ինտեգրել»:

Իսկ Հայաստանի՞ց... փորձել է պետք: Եթե գրավոր հարցիս պատասխանի, պարզ կլինի նաեւ մեզանից ակնկալվող «նվիրատվության» չափը: Միգուցե նույն դոկտորն ապագայում Նախիջեւանի հայկական գերեզմանոցի խաչքարերի հարցն էլ ելույթի առարկա դարձնի, միգուցե գա զրուցի Հայաստանի քրդերի, մոլոկանների, եզդիների, հրեաների, սակավաթիվ ադրբեջանցիների հետ, որ մեր երկրում իրենց ինքնությունը պահպանում, չեն թաքնվում: Փոխարենը կհուշի այն 120 000 հայերի տեղն Ադրբեջանում...կենդանի, ոչ գետնի տակ: «Ազերթաջի» հարցազրույցը հուշում է, թե մեկ տարի անց էլ կենտրոնի առանցքային թեմաները չեն փոխվել, նվիրատուներըՙ նույնպես, այլապես բազմամշակութայնության մասին խոսելիս Կովկասի հարցերով մասնագետը չէր մոռանա հիշատակել գոնե Վրաստանի օրինակը:

Üϳñ 1. Նիկոլաս Լյուբել

Üϳñ 2. Քրիստիան Յոհաննես Հենրիհ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ