RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1382, Տպվել է` 144, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մեկ ամիս առաջ մեկնարկել են Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Այս անգամ վերանորոգումը ձեռնարկել է Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարությունը: Սուրի թաղապետ Աբդուլլահ Շիֆթչին հայտարարել է, որ այդ շրջանում գտնվող 4 եկեղեցիների համար ընդհանուր 30 միլիոն թուրքական լիրա (շուրջ 5 մլն դոլար) է հատկացվել: Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020թ. վերջին:

Ավելի վաղՙ 2011թ. երկարատեւ լքվածությունից հետո եկեղեցին վերանորոգվել եւ վերաբացվել էր եկեղեցու հիմնադրամի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Սակայն 2015թ. վերջին եւ 2016թ. առաջին կեսին Սուրում տեղի ունեցած բախումների ընթացքում եւ դրանցից հետո եկեղեցին հայտնվել էր կիսավեր վիճակում: Շինության պատերին խոշոր անցքեր էին գոյացել, տանիքը վնասվել էր:

Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376-ին: Այն գտնվում է քաղաքի կենտրոնականՙ հայաշատ Ֆաթիհփաշա թաղամասում: Մինչեւ «Տեղահանության օրենքի» հապարակումըՙ 1915թ. մայիսի 27-ը, եկեղեցին օգտագործվել է հայերի կողմից: Հայոց ցեղասպանության հետեւանքով լքված այս աղոթատեղին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում որպես ռազմական շտաբ է ծառայել, իսկ ավելի ուշ թուրքական Sumerbank-ի կողմից օգտագործվել է որպես բամբակի պահեստ:

Շուրջ 3.000 քմ տարածք զբաղեցնող եկեղեցին վերաբացվել էր 1960-ականներին, սակայն 1980-ական թվականներին շրջանում բնակվող հայերի թվի խիստ պակասելու հետ այն կրկին բարձիթողի վիճակում էր հայտնվել: Գանձախույզների թիրախում հայտնված պատմական կառույցը ժամանակի ընթացքում լուրջ վնասներ էր կրել: Եւ միայն 2011թ. տեղի հայերի ջանքերով վերանորոգվել եւ վերաբացվել էր: Իրենց կրոնին ու ազգային ինքնությանը վերադարձած մեծ թվով հայերի համար կարեւոր հավաքատեղի դարձած Սուրբ Կիրակոս եկեղեցին 2015-2016թթ. Թուրքիայի ներքին քաղաքական բախումների պատճառով բավական երկար ժամանակով կրկին փակվել էր եւ անհասանելի դարձել հայ համայնքի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ