RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1448, Տպվել է` 146, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է «Հայկական ռազմաարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները եւ հնարավորությունները» խորագրով գիտաժողով, որին ներկա էին պետական կառավարման մարմինների, ռազմական, տնտեսագիտական, քաղաքական եւ ինժեներական գիտական համայնքի ներկայացուցիչներ, փորձագետներ եւ ռազմաարդյունաբերության ոլորտի գործարարներ: Գիտաժողովն իր բնույթով առաջինն էր Հայաստանում, այն իմաստով, որ առաջին անգամ բաց քննարկման հարթակ էր տրամադրվել Հայաստանում ռազմաարդյունաբերության զարգացման խնդիրներին եւ խոչընդոտներին անդրադառնալու եւ համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիները որոնելու նպատակով:

Գիտաժողովի բացման խոսքում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը , անդրադառնալով գիտաժողովի նպատակներին, որպես հիմնական նպատակ նշեց ռազմաարդյունաբերության զարգացման առաջնահերթությունների ուրվագծումըՙ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ: Նա շեշտեց գիտաժողովի կարեւորությունը Հայաստանում ռազմական տնտեսագիտությանՙ որպես գիտական առանձին դիսցիպլինի զարգացմանը նպաստելու եւ ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների համար գիտական քննարկումների գործնական հնարավորությունների ստեղծման առումովՙ ռազմավարական կարեւորություն ունեցող հարցերի շուրջ:

Գիտաժողովում ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը , ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Արծրուն Հովհաննիսյանը , «ՀՀ Ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միություն» ՀԿ խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Ավագյանը :

Գիտական զեկուցումներով հանդես եկան գիտաժողովի կազմակերպիչ-համադասողներՙ ՊԱՀՀ-ի Ռազմավարական խաղերի եւ մոդելավորման խմբի պետ տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը եւ խմբի գիտնական-վերլուծաբան տ.գ.թ. Ազատ Դավթյանը :

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ ներկայացրեցին նաեւ մի շարք անվանի գիտնականներ, փորձագետներ, ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ:

Հնչած զեկուցումների շուրջ ծավալվեցին բովանդակային, հետաքրքրական եւ օգտակար քննարկումներ, մտքերի փոխանակություն, հնչեցին կարեւոր դիտարկումներ Հայաստանում ռազմաարդյունաբերության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ: Որոշում կայացվեց ռազմաարդյունաբերության զարգացման հարցերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում եւ նման գիտաժողովների կազմակերպումը ՊԱՀՀ-ում դարձնել շարունակական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ