RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1606, Տպվել է` 148, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2019 թվականի նոյեմբերի 6-ից 10-ը Վիենայում (Ավստրիա) տեղի ունեցավ գրքի միջազգային խոշորագույն ցուցահանդես (BUCH WIEN 2019), որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներ:Այն կազմակերպվել էր Ավստրիայի եւ Եվրոպական խորհրդի աջակցությամբ: Ներկայացված էին 385 հրատարակչություններ աշխարհի 25 երկրներից: Ցուցահանդեսին մասնակցել էր ավելի քան 55 հազար մարդ;

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, «Ազգ» թերթի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանի «Հայաստանի էներգետիկայի պատմությունը» չորս հատորանոց մենագրության ռուսերեն եւ անգլերեն լեզուներով անոտացիաները ներկայացվեցին այդ հեղինակավոր միջազգային ցուցահանդեսի ժամանակ եւ մեծ արձաքանք ունեցան: Այն իր բնույթով եզակի է ամբողջ աշխարհում եւ տպագրվել է հեղինակավոր կատալոգում: Հաշվի առնելով հեղինակի հսկայական ներդրումը գիտության բնագավառումՙ Ստեփան Պապիկյանն արժանացել է «BUCH WIEN 2019» ոսկե մեդալի եւ նրա աշխատանքի աննոտացիան ընդգրկվել է կատալոգում:

Անհրաժեշտ է նշել, որ հայ անվանի գիտնականի աշխատանքները բարձր են գնահատվում միջազգային մակարդակով:

Ս.Պապիկյանն շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է: Նա տպագրել է հազարավոր հոդվածներ հայաստանյան եւ արտասահմանյան պարբերականներում: Մեծ ծառայություններ ունի Հայաստանի, Արցախի եւ համաշխարհային էներգետիկայի զարգացման գործում:Նրա աշխատանքները ներդրվել են նաեւ Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Ներկայումս տպագրվում է նաեւ Ռուսաստանյան հեղինակավոր գիտական պարբերականներում:

Շնորհավորում ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ