RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2069, Տպվել է` 147, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված Հայաստանի բնակելի եւ արտադրական շենքերի ջերմամատակարարման հարցերին: Այն կազմակերպել էր Հայկական էներգետիկական ակադեմիան: «Ջերմամատակարարման արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով ընդարձակ զեկուցում կարդաց տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանը : Նա մասնավորապես նշեցՙ ջերմամատակարարման վատթար վիճակը, համապատասխան օրենքի բացակայությունը եւ հնարավոր զարգացման միտումները մեր հանրապետությունում:

Առաջարկվեց մեծ տեղ հատկացնել էլեկտրական եւ ջերմային էներգիաների համատեղ արտադրությանը, ստեղծել փոքր եւ միջին հզորությամբ շոգեգազային էլեկտրակայաններՙ հաշվի առնելով շենքերի եւ շինությունների ջերմային պահանջարկը, ջերմային կորուստները: Ներկայումս մեզ մոտ գտնվող շենքերից շատերն ունեն շատ վատ ջերմատեխնիկական ցուցանիշներ, հետեւաբար ջեռուցման իրականացման դեպքում կորուստները մեծ կլինեն: Շենքերի տաքացումն իրականացվում է «ով ինչպես կարող է» սկզբունքով: Նմանատիպ սառը վերաբերմունք ջերմության նկատմամբ անթույլատրելի է էներգետիկական եւ տնտեսական տեսակետից: Արդյունքում ծախսվում են մեծ քանակությամբ վառելիքաէներգետիկ ռեսուրսներՙ անհատական ջեռուցման համակարգ, էլեկտրական էներգիա եւ այլն:

Լուրջ խնդիրներ է առաջացնում նաեւ համապատասխան օրենսդրական դաշտի բացակայությունը:

Հարկ է նշել,որ էլեկտրական էներգիայով բնակարանների տաքացման դեպքում ծախսվում է մոտ չորս անգամ շատ էներգիա: Հետեւաբար, բնակչությունը ծախսում է շատ գումար եւ չի տաքանում: Անհրաժեշտ է մշակել ոլորտի զարգացման համալիր ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել:

Ճիշտ կլիներ Գյումրի քաղաքում կառուցել ՋԷԿ: Այն հնարավորություն կտա լուծել բազմաթիվ էներգետիկական եւ տնտեսական հարցեր: Այս դեպքում նույպես կարող ենք խնայել վառելիքաէներգետիկ ռեսուրսներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ