RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2126, Տպվել է` 153, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԶՈՒՅԳ ՊԱԼԱՏՆԵՐԻՆ

Նոյեմբերի 13-ին Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն խորհրդի կողմից նույնաբովանդակ նամակներ են հղվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ Սենատի մեծամասնության առաջնորդ Միչ ՄակԿոնելինՙ համապատասխանաբար հոկտեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 12-ին ընդունված թիվ 296 եւ թիվ 150 բանաձեւերի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորաբար ասվում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ը Միացյալ Նահանգների պատմության էջերում մնալու է որպես մարդու իրավունքների պաշտպանության հաղթանակի եւ Օսմանյան կայսրության հոգեվարքի օրերին ցեղասպանված մեկուկես միլիոն հայերի ոգեկոչման օր:

ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների ընդունած բանաձեւերը ընդգծում են մարդու իրավունքների տիեզերական նշանակությունը, որը չի ենթարկվում աշխարհագրական սահմանազատումների եւ չի կարող դառնալ միայն որոշ երկրների եւ ազգերի առանձնաշնորհում, ընդգծվում է ուղերձում եւ ավելացվում, որ Միացյալ Նահանգները, որպես ազատ աշխարհի առաջնորդ, փաստորեն շարունակում է պաշտպան հանդիսանալ այն արժեքների, որոնք միահամուռ ընդունվել են Ցեղասպանության կանխարգելման եւ պատիժի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայում:

Հաստատելով, որ Կոնգրեսի այդ խիզախ քայլը ջատագովումն է առաջին մարդասերներիցՙ դեսպան Հենրի Մորգենթաուի ջանքերիՙ աշխարհի ուշադրությունը հրավիրելու օսմանյան թուրքերի իշխանության ներքո հայ ժողովրդի կրած տառապանքների վրա, ՌԱԿ ուղերձում հիշատակվում է նաեւ սենատորներ Բոբ Դոուլի եւ Ուիլյամ Պրոքսմայրի անունները, որոնք անհողդողդ կանգնեցին հայ ժողովրդի կողքին Ցեղասպանությունը ըստ արժանվույն ճանաչելու գործումՙ ընդդեմ քաղաքական հարմարվողականության ջատագովների:

Ռամկավար Ազատական կուսակցությունը, կարդում ենք ուղերձում, 1921 թվականին իր ստեղծման օրից, մարդու իրավունքների պաշտպանության իր կառույցների միջոցով, աշխատել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ամերիկյան պետական գործիչներին, մամուլին եւ ակադեմիական շրջանակներին ներկայացնելու ուղղությամբ եւ դեռեւս 1947 թ. ստանձնել է առաջամարտիկի դերը Նյու Յորքում Հայկական համաշխարհային կոնգրեսի կազմակերպման գործում, որի գլխավոր նպատակն էր բարձրացնել բոլորի իրազեկվածությունը այդ ուղղությամբ:

Վերջում ՌԱԿ-ը, հանուն Միացյալ Նահանգների ավելի քան մեկ միլիոն եւ աշխարհում շուրջ 10 միլիոն հայերի երախտագիտություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին պատմական Որոշման համար եւ, միաժամանակ հույս հայտնում, որ Միացյալ Նահանգների օրենսդիր իշխանության արդարասիրական նույն ոգին իր գործնական դրսեւորումը կունենա նաեւ գործադիր իշխանության մարմիններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ