RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2351, Տպվել է` 156, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԿՆԵՏԻ ԵՄ-ԻՆՙ 3-ՐԴ ՀՈՐԱՏՈՂ ՆԱՎԸ ՈՒՂԱՐԿԵԼՈՎ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ

Թուրքիան Fatih եւ Yavuz անունով հորատող նավերը Կիպրոսի ափամերձ ջրեր ուղարկելուց հետո, այժմ 3-րդ հորատող նավը այնտեղ ուղարկելու փնտրտուքի մեջ է: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունըՙ հղում անելով անգլիական Times թերթին: Նշվում է, որ թերթը Թուրքիայի այս քայլը բնորոշել է որպես Եվրոմիությանն ուղղված մարտահրավերՙ հակառակ Բրյուսելի բազմաթիվ զգուշացումներին: «Հանդուգն Թուրքիան 3-րդ հորատող նավը կտեղակայի Միջերկրական ծովում» վերնագրով հոդվածում նշվել է, որ Անկարան բանակցություններ է վարում 3-րդ հորատող նավը ձեռք բերելու նպատակով: Բանակցություններ են ընթանում նաեւ Նորվեգիայի հետ. այդ երկրից է Թուրքիան գնել առաջին հորատող 2 նավերը: Թերթն անդրադարձել է նաեւ նոյեմբերի 27-ին Թուրքիայի ու Լիբիայի միջեւ Միջերկրական ծովի արեւելյան մասում բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու ու երկու երկրների համար դրա սահմանները որոշելու նպատակով կնքված համաձանագրին: Հեղինակը նշել է, որ Հունաստանի շահերին հակասող համաձայնագիրը հանդիպում է Աթենքի քննադատությանն ու դատապարտումին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ