RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2334, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԲՐԱՅԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՈՒՅՂՈՒՐԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՆ

Գ. Գ.

Թուրքիայի կրթության նախարարության կողմից հանրակրթական դպրոցներին բաժանված 6-րդ դասարանի աշակերտներին ուսուցանվող «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում սխալ է հայտնաբերվել: Պարզվել է, որ հիշյալ դասագրքում եբրայերեն այբուբենը հրամցվել է որպես ույղուրական այբուբեն, մինչդեռ սեմական լեզվախմբից սերող եբրայերենը Իսրայելի պետական լեզուն է, իսկ ույղուրերենըՙ թյուրքական լեզվախմբի լեզուներից մեկը: Թուրքիայի գրողների միության նախագահ Մեհմեթ Դողանը սոցցանցում արած գրառմամբ իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ: «Կրթության նախարարության պաշտոնական դասագրքերն անորակ են, թուրքերենըՙ լի սխալներով: 1 մլն 340.000 տպաքանակով հրատարակված դասագրքերում ույղուրերեն այբուբենի փոխարեն եբրայերենն է ներկայացվել»: Թեմային անդրադարձել է նաեւ պրոֆեսոր, պատմաբան Ահմեթ Շիմշիրգիլը : Նրա խոսքով` նման խայտառակության համար պետք է կազմալուծվի Թուրքիայի կրթության եւ դաստիարակչական խորհուրդը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ