RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



ՑՈՒՑԱՆԻՇ

Տեղադրվել է` 2019-12-13 13:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2374, Տպվել է` 122, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Կենտրոնական բանկի հրապարակածՙ ՀՀ բանկերի միջոցով արտերկրից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց միջոցով կատարված դրամական փոխանցումների ցուցանիշները փաստում են, որ ֆինանսների արտահոսքը մեր երկրից աճում է: Խոսքն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրված երեւույթի մասին է: Ընդ որում, հրապարակված վերջին երկու ամիսներից հատկապես օգոստոսին այս տարվա ամենաբարձր արտահոսքն է արձանագրվելՙ 157 մլն դոլար:

Ինչ վերաբերում է հունվար-սեպտեմբերին, ապա բանկերի միջոցով դրամական փոխանցումների տեսքով Հայաստանից դուրս է եկել 1 մլրդ 67 մլն դոլար: 2018 թ.-ի նույն ժամանակահատվածում դուրս էր եկել 829 մլն դոլար: Այսինքն, այս տարվա ինը ամիսներին Հայաստանից դուրս է եկել 238 մլն դոլարով ավելի գումար, քան 2018 թ.-ի ինը ամիսներին:

Հակառակ ուղղությամբՙ արտերկրից դեպի Հայաստան կատարվող փոխանցումներն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 1 մլրդ 401 մլն դոլարՙ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 1 մլրդ 279 մլն դոլարի դիմաց: Այսինքն, Հայաստան մտնող գումարները նույնպես աճել ենՙ 122 մլն դոլարով: Սակայն Հայաստան մտնող եւ Հայաստանից դուրս եկող գումարների տարբերությունըՙ կամ մեր երկիր մտնող գումարի զուտ ներհոսքը նվազել է: Այս տարվա հունվար-սեպտեմբերին այն կազմել է 334 մլն դոլարՙ անցած տարվա նույն ժամանակահատվածի 449 մլն դոլարի դիմաց: Այսինքն, այս տարի նույն ժամանակահատվածում որպես զուտ ներհոսք մոտ 115 մլն դոլարով ավելի քիչ գումար է մտել Հայաստան, քան անցյալ տարի: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Հայաստանից գումարների արտահոսքը շարունակում է աճել ավելի մեծ տեմպով, քան Հայաստան մտնող գումարների ներհոսքը :

Կենտրոնական բանկը Հայաստանից ֆինանսական արտահոսքի ավելացումը բացատրում է «ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով»: Ինչ խոսք, այս տարի իսկապես կա ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ աճ: Հիշեցնենք, որ դա պայմանավորված է ԵԱՏՄ մտնելիս Հայաստանի նախկին կառավարության կողմից ավտոմեքենաների ներմուծման համար մաքսատուրքերի հնգամյա արտոնություն ձեռք բերելու հանգամանքով: Նման մեծ ծավալի ներմուծումը նաեւ էապես նպաստել է տնտեսական ակտիվության խթանմանը եւ պետական բյուջեի համալրմանը (60-70 մլրդ դրամ ինը ամիսների ընթացքում): Բայց վարչապետ Փաշինյանը երբ հպարտանում է տնտեսական այս ցուցանիշներով, չի նշում, որ ինքն ու իր կառավարությունը կապ չունեն դրա հետ:

Այդուհանդերձ, հիշեցնենք, որ գումարների այս հոսքերի մասին տեղեկատվությունն առնչվում է միայն հիմնականում փոքր գումարներ ստացող եւ ուղարկող ֆիզիկական անձանց (բացառությամբ ավտոներկրողների կողմից մեծածավալ գործարքներ կատարելը): Ինչ կլինի, եթե ԿԲ-ն փորձի ներկայացնել, թե «հեղափոխության» պատճառով եւ դրանից հետո որքան գումար է դուրս եկել Հայաստանից տեղի եւ արտերկրի խոշոր գործարարների կողմից: Բնականաբար չի փորձի դա անել, քանի որ այս անգամ ավտոմեքենաների ներմուծման պատճառաբանության նման պատճառաբանություն չի գտնվի, իսկ իրական պատճառն էլ չի ուզենա ասել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ