RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
2020-08-05 17:09:56Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանը պայթյունից հետո (տեսանյութ)
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1564, Տպվել է` 214, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Նոյեմբերի 26-ին Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը: Լույս է տեսել նաեւ գիտաժողովի զեկուցումների ժողովածուն` 464 էջ ծավալով:

Ժողովածուում տեղ են գտել հետաքրքրական եւ բովանդակալից հոդվածներ` «Մտորումներ ՀՀ հարկային օրենքների շուրջ», «Ազատ տնտեսական գոտիները Հայաստանում եւ աշխարհում», «Բարձր տեխնոլոգիաների նորարարական զարգացման առանձնահատկությունները ՀՀ-ում», «Միգրացիայի ազդեցությունը ՀՀ աշխատաշուկայի վրա», «Գիտակրթական համակարգը որպես ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործոն» եւ այլն: Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին գիտաժողովի ընթացքում բարձրացված տնտեսագիտական հարցերը:

Մեկ այլ հոդվածում (էջ 364), հեղինակը (Հ.Մարկոսյան) նշում է հետեւյալը: «Տնտեսագիտական տեսանկյունից նոր միջուկային կայանի կառուցումը ոչ միայն նպատակահարմար չէ, այլեւ չավարտվելու չափազանց մեծ ռիսկ է պարունակում: Այն չի կարող եւ չպետք է իրականացվի վարկային կամ սեփական միջոցներով: Նոր միջուկային էներգաբլոկի շինարարությունը տնտեսապես նպատակահարմար է իրականացնել բացառապես օտարերկրյա կապիտալով, BOO մոդելի շրջանակներում»:

Գիտաժողովն անցավ գործնական մթնոլորտում: Եղան բազմաթիվ գործնական առաջարկություններ, որոնց կիրառման դեպքում հնարավոր է զարգացնել մեր տնտեսության տարբեր ճյուղեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ