RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2555, Տպվել է` 218, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԱՅԼԵՎՍ ՉՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՐ ՀԱՄԱՐ ՄՂԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՍ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Այդ մասին Ստամբուլում Էրդողանի ներկայությամբ հայտարարել է «ստվերային CIA-ի» համարում ունեցող Stratfor-ի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը

Նոյեմբերի 27-28-ին Ստամբուլում «Անկախ արդյունաբերողների եւ գործարարների» միությանՙ MUSIAD-ի նախաձեռնությամբ հրավիրվեց «հեռատեսների» գագաթաժողովը: Թերեւս կարելի էր չանդրադառնալ գագաթաժողովին, եթե դրա աշխատանքներին չմասնակցեր եւ այնտեղ ելույթ չունենար ամերիկացի քաղաքագետ, «Գլոբալ հետախուզության» ընկերությանՙ «Stratfor-ի» հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը : Ի դեպ, նրան գագաթաժողովի շրջանակներում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հոկտեմբերի 17-ին մեծ դժկամությամբ էր ընդունել բանակցությունների համար պատվիրակությամբ Անկարա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, թե նա իր գործընկերը չէ:

Նախապես ասեմ, որ Ֆրիդմանի ելույթը խիստ կարեւոր է ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշման, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքականության ընթացքի առումներով, որովհետեւ նախատեսում է նոր դերակատարություն: Ինչ վերաբերում է «Stratfor»-ին, ապա կենտրոնակայանը Տեխաս նահանգում գտնվող այս ընկերությունն էլ միջազգային շրջանակներում ունի «ստվերային CIA-ի» համարում:

Ֆրիդմանը ելույթում, ինչպես նոյեմբերի 27-ին նշում է թուրքական «Սաբահը», ասել է, որ ներկայումս Թուրքիան հավասարը հավասարի իրավունքով բանակցությունների սեղանին է նստում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ եւ ինքն է ընտրում իր պոտենցիալ դաշնակիցներին. 10 տարի առաջ նա ինքնավստահությունից զուրկ երկիր էր, շնորհիվ էրդողանի ինքնավստահություն է ձեռք բերում: Այնուհետեւ Ֆրիդմանը շարունակել է. «Այլեւս ԱՄՆ-ը չի ուզում մնալ Միջին Արեւելքում: Որքան էլ Հարավային Ամերիկա ներթափանցելը վեր լինի Չինաստանի ուժերից, իսկ ԱՄՆ-ը իվիճակիՙ զորք ուղարկել աշխարհի որ ծայրն ասես, սակայն ամեն տեղ պետք չէ գնալ: Այսօր կարեւորագույն իրողությունն այն է, որ Ամերիկան, չնայած իր կարողություններին, չի կարող մշտապես պատերազմի մեջ լինել: Նա 18 տարի շարունակ անընդհատ պատերազմում է Աֆղանստանում եւ Իրաքում: Այլեւս չենք ուզում տարածաշրջանում մնալ: Սպասում ենք, որ տարածաշրջանում պատասխանատվությունը ստանձնեն Թուրքիայի նման երկրները : Այլապես քաոսային իրավիճակ կստեղծվի այնտեղ: Եթե մի կողմ թողնեինք F-35-ի եւ S-400-ի անցողիկ խնդիրները, ապա Թուրքիան տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցություն կհաստատեր ԱՄՆ-ի հետ»:

ԱՄՆ-ը, ինչ խոսք, ձախողել է իր տարածաշրջանային քաղաքականությունը, դրա հետ նաեւ «արաբական գարուն» ծրագիրը: Երկարամյա պատերազմների հետեւանքով նա վատնել է ֆինանսական ահռելի միջոցներ, ունեցել է զոհեր: Հաշվի առնելով այս ամենը, կարելի է տրամաբանական համարել պատերազմներին վերջ տալու եւ տարաշրջանից հեռանալու նրա նկատառումները: Ֆրիդմանի խոսքերը, սակայն, հիմք են տալիս ենթադրելու, որ ԱՄՆ-ի խնդիրը տարածաշրջանում պատերազմներին վերջ տալը չէ, այլ կորուստներից, ֆինանսական թե մարդկային, խուսափելը: Դրա լավագույն միջոցը, թերեւս, անմիջականորեն պատերազմելու փոխարեն, լիազորված պատերազմներ (Proxy war) մղելն է, հանձնարարելով այդ գործը լիազորված երկրներին:

Պատերազմներն այլ երկրների միջոցով վարելու դեպքում ԱՄՆ-ն ոչինչ չի կորցնում, պարզապես տուժում են լիազորված երկրները միայն, որքան էլ նրանք կռվեն լիազորողի, այսինքն ԱՄՆ-ի համար: Չմոռանալ նաեւ ԱՄՆ-ի քաղաքականության վեկտորի փոփոխության հանգամանքը, որը վաղուց արդեն Մերձավոր եւ Միջին Արեւելքից ուղղվել է Հեռավոր Արեւելք, պայքարելու ընդդեմ Չինաստանի: Ի վերջո Հյուսիսային Կորեային աջակցող, Ռուսաստանի հետ մի շարք հարցերում, այդ թվում տարածաշրջանային, դաշնակցող Չինաստանը ինքնուրույն բեւեռ դառնալու ուղղությամբ լուրջ քայլեր է կատարում եւ տնտեսական մեծ առաջընթաց ապրում: Նա արդեն ԱՄՆ-ի ոչ միայն ռազմաքաղաքական, այլ տնտեսական մրցակիցն է նաեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ