ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԱՍ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍՐԱՀԸ ԿՐՈՒՄ Է ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

9

1993թ. Թուրքիայում իր գործունեությունը սկսած հայկական «Արաս» հրատարակչությունը արդեն ունի միջոցառումների նոր սրահ, որը կրում է հայտնի արեւմտահայ գրող Զաբել Եսայանի անունը: Եսայան սրահի բացումը նշանավորվել է սրահում կազմակերպված մամուլի ասուլիսով:

Եսայան սրահը գտնվում է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի ծայրին գտնվող «H divyal Palas» անվամբ շինության առաջին հարկում: Իր գոյության առաջին իսկ օրից «Արաս» հրատարակչությունը տեղավորվել է հենց այս շենքումՙ սկզբում շենքի երկրորդ հարկի մեկ սենյակում, ապա տեղափոխվել նկուղային հարկ:

«Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Զ. Եսայան սրահը կլինի հրատարակչության կազմակերպած հանդիպումների, քննարկումների, աշխատարանների եւ այլ միջոցառումների անցկացման վայրը, այն նաեւ բաց կլինի բոլորի առաջ եւ հատկապեսՙ կանանց ու երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների համար: