RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019



Տեղադրվել է` 2019-11-21 23:27:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1582, Տպվել է` 183, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱԼԲՈՄՆԵՐԸ ԹՈՂԱՐԿՎԵՑԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ

Ա. Բ.

Նոյեմբերի 13-ին, Օսլոյում կայացավ նորվեգաբնակ դաշնակահարուհի Մարիամ Խառատյանի մենահամերգը, որի ընթացքում հնչել են Կոմիտասի «Յոթ պարը» եւ «Մշո շորորը», Արամ Խաչատրյանի Դաշնամուրի համար գրված պոեմը եւ Տոկատան, ինչպես նաեւ Վ. Սարգսյանի մշակումները «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից: Համերգը կազմակերպվել էր ի պատիվ Խառատյանիՙ վերջերս թողարկած երկու ալբոմներիՙ «Արամ Խաչատրյան. Կամերային երաժշտություն» («Սիմաքս կլասիկս») եւ «Կոմիտաս. Շորոր» («Գրապպա»): Կոմիտասի ստեղծագործությունների ձայնագրմանը մասնակցել է նաեւ Վիգեն Բալասանյանը (դուդուկ, բլուլ), իսկ Խաչատրյանինըՙ Ադամ Գրյուխոտը (ջութակ), Սթիգ Նորդհագենը (կլառնետ), Լեոնարդո Սեսսենան (թավջութակ): Համերգից հետո ունկնդիրները հնարավորություն ունեցան ձեռք բերել հայ կոմպոզիտորների ալբոմները:

Մարիամ Խառատյանը ծնվել է 1987-ին Երեւանում, ուսանել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 2012-ին հաստատվել է Նորվեգիայում, ստացել է մագիստրոսական կրթաթոշակ, սովորել է Քրիստիանսանդ քաղաքում: Այնուհետեւ աշխատանքի առաջարկ է ստացել տեղի Ագդեր համալսարանում: 2015 թվականից նրա «Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների մեկնաբանությունը» նախագիծը հաստատվել է նորվեգական արտիստիկ հետազոտական ծրագրումՙ լինելով առաջին նախագիծը Ագդեր համալսարանից: Նույն թվականին մշտական աշխատանքի հրավեր է ստացել Ագդեր համալսարանից, որպես նվագակցող եւ Կամերային համույթների երաժիշտ: Մասնակցել է միջազգային մի շարք մրցույթների, 2010-ին Գյումրիի Վերածնունդ փառատոնում արժանացել է 3-րդ, 2013-ին Իտալիայում երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթումՙ Առաջին մրցանակի: Ելույթներ է ունեցել մի շարք երկրներում (Հայաստան, Շվեդիա, Գերմանիա, ԱՄՆ, Լեհաստան, Լիտվա, Ռումինիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա եւ այլն):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ