RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2019-11-21 23:27:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1481, Տպվել է` 184, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԼԻԶԱՎԵՏԱ ՄՆԱՑԱԿԱՆՈՎԱ (1922-2019)

Ա. Բ.

Անցած սեպտեմբերի 10-ին, 97 տարեկան հասակում Վիեննայում կյանքից հեռացավ բազմարհեստ ու բազմարվեստ մի անձնավորությունՙ Էլիզաբեթ Նեցկովան կամ Ելիզավետա Մնացականովան (Մնացականյան): Նա գրող էր (բանաստեղծ եւ ակնարկագիր), թարգմանիչ, երաժշտագետ, դաշնակահարուհի եւ նկարչուհի, սակայն առավել հայտնի էր իր ռուսերեն եւ գերմաներեն բանաստեղծություններով: Դրանք թարգմանաբար լույս են տեսել նաեւ հայերենՙ «Արդի ռուսական վերլիբր» ժողովածուում (2015, Ստեփանակերտ, թարգմանիչՙ Ավագ Եփրեմյան)...

Նա ծնվել էր 1922 թվականին, Բաքվում, բժիշկների ընտանիքում: Նախնիները եղել են Մեղրիից: Հայրըՙ Արկադի Մնացականյանը, հանդես է եկել նաեւ որպես բանաստեղծՙ Արմեն Սյունի գրչանունով: 1945 թվականից բնակվել է Մոսկվայում, սովորել է պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1953 թվականինՙ կից ասպիրանտուրան: Երաժշտագիտական գրքերի եւ էսսեների հեղինակ է, որոնք վերաբերում են Մոցարտին, Բրամսին, Մալերին, Պրոկոֆեւին, Գերման Գալինինին: 1964 թվականից ստեղծագործել է տեսողական պոեզիայի ժանրումՙ իր տեքստերում համադրելով տառատեսակային եւ գեղանկարչական տարրերը: Սակայն մինչեւ 1990-ականները Մնացականովայի ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում եւ Ռուսաստանում չեն հրապարակվել, բացառությամբ երկու բանաստեղծության Երեւանի «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում (1971, թիվ 2): 1972-ին բանաստեղծուհին իր նոր ստեղծագործությունների ձեռագրերը հանձնել է ԽՍՀՄ այցելած գերմանացի նշանավոր գրող Հայնրիխ Բյոլին, որը երեք տարի անց վերադարձրել է Արեւմուտքում հաստատված բանաստեղծուհուն: Դրանք, Մնացականովայի խոստովանությամբ, ուժ են տվել իրենՙ շարունակելու ապրել...

1975-ից Ելիզավետա Մնացականովան ամուսնու հետ տեղափոխվել է Ավստրիա: Վիեննայում հրատարակել է ռուսերեն եւ գերմաներեն արձակ ու չափածո ստեղծագործությունների մի քանի գիրքՙ հանդես գալով նաեւ ամուսնական Նեցկովա ազգանունով: Գրել է ակնարկներ Սերվանտեսի, Դոստոեւսկու, Դիքենսի, Չեխովի, Խլեբնիկովի, Պրուստի մասին: Նրա բանաստեղծությունների հիման վրա ավստրիացի երգահան Մարթինա Սիզեկը գրել է երաժշտություն: Մնացականովան ռուսերեն է թարգմանել գերմանացի եւ ավստրիացի բանաստեղծների գործերից (Նովալիս, Հյոլդեռլին, Ռիլկե, Թրակլ, Ցելան, Ռյում եւ այլք): 1979-ից ռուս գրականություն է դասավանդել Վիեննայի համալսարանում: Բազմիցս մասնակցել է Եվրոպայում, Իսրայելում, ԱՄՆ-ում կայացած գրական-գեղարվեստական միջոցառումների: Արժանացել է Ավստրիայի կրթության եւ մշակույթի նախարարության մրցանակին եւ Ուիսթեն Հյու Օդենի անվան գրական մրցանակինՙ ավստրիական պոեզիայից իր կատարած թարգմանությունների համար, 2004-ինՙ Անդրեյ Բելիի մրցանակին...

2004 թվականին Հարվարդի համալսարանում կայացել է Ելիզավետա Մնացականովային նվիրված գիտաժողով, իսկ համալսարանի գրադարանում կազմակերպվել է նրա տեսողական բանաստեղծության գրքերի ցուցահանդեսը...

Անցյալ տարի Ռուսաստանում լույս տեսավ Մնացականովայի ամենից լիակատար ժողովածունՙ «Նոր Արկադիա» վերնագրով...

Իսկ մեզ համար կարեւոր է իմանալ, որ Սյունյաց աշխարհից սերած բանաստեղծուհին գրել է նաեւ Հայաստանին նվիրված բանաստեղծական շարք եւ 1967 ու 2002 թվականներին այցելել է Հայաստան...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ