«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍՆ» ԱՃՈՒՐԴԻ Է ԴՐՎԵԼՈՒ` ԳԻՆ ՉԳՑԵՔ

11

Կառավարությունն աճուրդի է դնում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը` իր շենք- շինություններով եւ մեկ հեկտարից ավելի հարակից հողատարածքով: Մեկնարկային գին է սահմանված 7,5 միլիարդ դրամից մի փոքր ավելին, որը հենց համալիրի գնահատման արժեքն է: Հաջորդելու են եւս երեք աճուրդ` հինգ տոկոսով յուրաքանչյուր անգամ պակասեցնելով չվաճառված գույքի մեկնարկային արժեքը: Աճուրդի օրը դեռ հստակ չէ` նախնական այն տեղի կունենա դեկտեմբերի քսանին կամ դրան մոտ մի օր, պետք է հետեւել աճուրդի հայտարարությանը: Ակնկալվում է գործարարների ակտիվությունը: