RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1370, Տպվել է` 148, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸՙ ՉԱՓԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ

Այս շաբաթ խորհրդարանը քննարկում էր Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն այսօր դեռ կշարունակվի քննարկվել: Եկող տարվա համար կանխատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճ, սակայն ակնկալիքներ կան մինչեւ 7 տոկոս աճի գեներացման: Գնաճը կլինի 2 տոկոսի սահմաններում: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 22,6 տոկոս է կանխատեսված: Ակնկալվում է ունենալ արտահանման 10.9 տոկոս առաջանցիկ աճ: Արդյունաբերության աճը 5 տոկոս է սպասվում, գյուղատնտեսությանըՙ 0,5 տոկոս: Արդեն ելույթներ են ունեցել առանցքային պաշտոնյաները, ԿԲ նախագահը, ԱԺ հանձնաժողովների ներկայացուցիչները:

«Անարդյունավետ ծախսերի ժամանակն անցել է, սկսվել է ռազմավարություն կառուցելու ժամանակը», նշել էՙ հարակից զեկուցող, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ իմքայլական Արտակ Մանուկյանը` նոր բյուջեի թվերը վերլուծելով եւ այն անվանելով ապագա զարգագմանն ուղղված: Բյուջեի նախագծի վերաբերյալ ինտրիգը պահպանվում է, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն ԲՀԿ- ն եւ «Լուսավոր Հայաստանը»: ԲՀԿ- ն առիթներ ունեցել է ասելու, թե այս բյուջեն հեղափոխական չէ եւ զարգացում չի ապահովի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ