RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 4528, Տպվել է` 188, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋՆԱԳԾԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Վերջին տարիներին բավական ակտիվ քայլեր են ձեռնարկվել Արցախի զինված ուժերի ռազմատեխնիկական համալրման, առաջնագծի ողջ երկայնքով դիրքերի հագեցվածության ուղղությամբ։ Արվել է հնարավոր ամենըՙ Արցախի սահմանները անմատչելի դարձնելու համար։

Արցախի զինված ուժերի առաջնագիծը թշնամու համար անխոցելի դարձնելու գործընթացի նախաձեռնողներից է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ։

Նշանակալի է Ղարամյանի ավանդը Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման գործում։ Այսօր էլ հերոս հրմանատարը զինվորի կողքին է ամենուրՙ լինի խրամատում, առաջնագծում թե զորամասում։ Արշավիր Ղարամյանի ընտանիքի եւ ընկերների անձնական միջոցներով տեխնիկապես վերազինվել է Արցախի պաշտպանական բանակի դիրքերի զգալի հատվածը։ Նրա շնորհիվ Արցախի սահմանային առաջնագիծը հագեցվել է ցերկային, գիշերային, ջերմատեսիլ օպտիկական սարքավորումներով։

Նման սարքավորումների առկայությունը հնարավորինս նվազեցնում է հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների վտանգըՙ հնարավորություն տալով րոպեի ճշգրտությամբ ֆիքսել հակառակորդի տեղաշարժը։

Ցերեկային սարքավորումների միջոցով հնարավոր է դառնում հակառակորդի տարածքը դիտարկել 30-40կմ խորությամբ, իսկ ջերմատեսիլ օպտիկական սարքավորումների առկայության դեպքում հնարավոր է լինում առաջնագծին դեռ չհասած «կանգնեցնել» հակառակորդին ։

Մշտադիտարկման սարքավորումները շեշտակի նշանակություն ունեն ռազմադաշտումՙ անշրջելիորեն փոխելով մարտի վարման որոշ կանոններ. այն էՙ գիշերային մթությունն այլեւս արգելք չէ զորքերի թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման համար։ Նման սարքավորումները բազմիցս ապացուցել են իրենց կիրառման նշանակությունըՙ օրվա յուրաքանչյուր ժամի բարձրացնելով մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգությունը։ 2019 թվականին Արշավիր Ղարամյանի եւ ընկերների մեկենասությամբ Արցախի «Եղնիկներ» կոչվող զորամասի եւ առաջնագծի մի շարք կարեւորագույն դիրքերում տեղադրվեցին տեսադիտարկման եւ կապի նոր համակարգեր։ Նշյալ սարքավորումների աշխատանքի անընդհատությունը եւ շարունակականությունը ապահովելու համար Արշավիր Ղարամյանի կողմից արվում է հնարավոր եւ անհնար ամենըՙ ի շահ հայ ժողովրդի անվտանգ ու խաղաղ կեցության։

«Բանակը յուրաքանչյուրիս մեջ է, յուրաքանչյուրսՙ նրա մի մասնիկը»,-հերոս հրամանատարի խոսքերից է, ում ծառայությունը հայրենիքին երբեւէ պայմանավորված չի եղել զբաղեցրած պաշտոնով։

Նման մարդկանց շնորհիվ է, որ ազատ, անկախ, անվտանգ Արցախն այսօր կայացած քաղաքական եւ պատմական իրողություն է։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ