Դատելով ներքաղաքական օրակարգերից, խորհրդարանի ու կառավարության նիստերի բովանդակությունից, հրապարակներում ու համալսարանների առջեւ անցկացվող բողոքի ցույցերից ու հրաժարականի պահանջներից, դատական անվերջանալի գործերից, հատկապես վարչապետի ջղաձիգ ճառերից ու ասֆալտաբանություններից, նաեւ լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է կարծիք կազմել, որ աշխարհաքաղաքական բուռն զարգացումները շրջանցել են մեր երկիրը, եւ Հայաստանը գտնվում է գլոբալ խնդիրների լուսանցքներումՙ երջանիկ ...
2019թ. նոյեմբերի 10-ին «Անի գրանդ հոթել» հյուրանոցում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության 4-րդ (27-րդ) ընդհանուր պատգամավորական ժողովը` համագումարը, որին մասնակցեցին գրանցված 130 պատգամավորներից 127-ը: Ժողովի օրակարգային գլխավոր հարցերից էին ՌԱԿ ատենապետի եւ Կենտրոնական վարչության ընտրությունները: ՌԱԿ պատգամավորական ժողովը փակ գաղտնի քվեարկության արդյունքում` 72 կողմ ձայնով ՌԱԿ ատենապետ ընտրեց Հրաչյա Իսկանդարի ...
Վերջին տարիներին բավական ակտիվ քայլեր են ձեռնարկվել Արցախի զինված ուժերի ռազմատեխնիկական համալրման, առաջնագծի ողջ երկայնքով դիրքերի հագեցվածության ուղղությամբ։ Արվել է հնարավոր ամենըՙ Արցախի սահմանները անմատչելի դարձնելու համար։
Սիրիայի Ղամիշլի քաղաքում նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ հայ կաթոլիկ համայնքի քահանա Տեր-Հովսեփ Պետոյանի եւ նրա հորՙ Աբրահամի հուղարկավորությունը: Նրանք սպանվել էին նոյեմբերի 11-ին, երբ ավտոմեքենայով Դեր-Զոր էին գնում տեղի հայ կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքների վիճակին ծանոթանալու: Ճշտված տեղեկությունների համաձայն, նրանց «Հայ կաթոլիկ եկեղեցի» մակագրությունը կրող ավտոմեքենային մոտեցել էին երկու մոտոցիկլիստներ, ...
Նոյեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ուղեւորվեց Վաշինգտոն: Հաջորդ օրը նրան Սպիտակ տանը ընդունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Էրդողանի այցը, որին ուղեկցում էին արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, պետգանձարանի եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, նախագահի խոսնակ եւ գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընն ու այլ գործիչներ, իրականացվում ...
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը վետո է կիրառել է մեկ այլ սենատոորՙ Բոբ Մենենդեսի կողմից սենատ բերված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ: Գրահամի վետոյով արգելափակվել է Սենատի լիագումար նիստում օրինագծի քննարկումն ու քվեարկումը:
Զարմացած եմ` Լավրովն է գալիս-գնում, Դեր Զորում իսլամականները հայ կաթողիկե եկեղեցու քահանային ու նրա հորն են սպանում, պետական նշանակության այլ կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում` հայոց խորհրդարանը երկու օր խրված է Հայաստանում չեղած բանի`մեր Սահմանադրությամբ իսկ արգելված միասեռական ընտանիքի կողմից երեխա որդեգրելուց փրկող օրինագծի հարուցած սկանդալի ծանծաղուտը, որին (խրվելուն) հավանաբար ...
Ասում ենՙ եթե բժշկի հետ զրուցելուց հետո հիվանդը չի թեթեւանում, ուրեմն նա բժիշկ չէ, քանզի հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է: Օրերս ինձ պաշարեց հենց այդ հավատը, վստահությունն ու թեթեւությունը, քանզի հանդիպել էի հարյուր-հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը տնօրինողներից երկուսի հետ:
Էրտողանը ռմբակոծեց Սուրիոյ հիւսիս-արեւելեան քրտական շրջանները եւ այդ ընթացքին թիրախ դարձուց ու քանդեց ԻՊ-ի աւելի քան հազար ահաբեկիչներու կալանավայրը, որուն պատճառով բանտարկեալները ազատ արձակուեցան ու վերադարձան իրենց «մասնագիտութեան»...
Գիտությունը հիմնարար նշանակություն ունի պետության զարգացման, դրա կայացման եւ ապագայի տեսլականի միտումները հասկանալու համար: Պետությունը, որը ուշադրություն չի դարձնում գիտության վրա, նման է ոչ լիարժեք պետական ինչ-որ կազմավորման, որը որպես կանոն գտնվում է այս կամ այն կայսրության վերահսկողության ներքո:
Ի շարս բազմաթիվ որոշումների, վերջերս իմացանք, որ նախարար Արայիկ Հարությունյանը կասկածի տակ է դրել նաեւ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի դպրոցական ծրագիր լինելու կարեւորությունը:
Վերջապես, ԱՄՆ-ի կառավարության բարձրագույն օրենսդրական մարմնիՙ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեների ջախջախիչ մեծամասնությամբ (405-11) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող HR 296 բանաձեւը: Ավելի քան 35 տագնապալի տարիներ հայերիս հույսերը կախված էին Ամերիկայի եւ Թուրքիայի միջեւ անկայուն քաղաքական հարաբերություններից: Վերջինիս շարունակական սպառնալիքներն ու պարծենկոտ նկրտումները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների երկարամյա անվճռականությունը հող նախապատրաստեցին ...
Դժբախտաբար, Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը շարունակվում է, իսկ երկրի բնակչության թիվը շարունակում է նվազել: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման, Հայաստանի բնակչության թիվը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957 հազար մարդ: Տարվա սկզբի համեմատ այն նվազել է մոտ 8 հազարով: Ըստ եռամսյակների Հայաստանի մշտական բնակչության թիվը տարվա ընթացքում ...
Գիտական հետազոտություններ իրականացնելիս երբեմն անդրադարձել եմ հայ մամուլի պատմությանը: Հեղինակել եմ մի քանի ուսումնասիրություններ այդ թեմայով եւ ընդհանրապես տեղյակ եմ, թե ինչ է կատարվել ու կատարվում այդ դաշտում: Ծանոթ եմ նաեւ 1958 թ. ապրիլի 4-ից Սասունցի Ծուռՙ Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ Բեյրութում լույս տեսած «անկախ, բայց ոչ երբեք չէզոք» «ՍՓԻՒՌՔ» պարբերականի ...
Նոյեմբերի 10-ն աշխարհը նշում է որպես երիտասարդության համաշխարհային օր: Բոլոր ժամանակներում դարակազմիկ իրադարձություններն ու փոփոխությունները մեծ մասամբ երիտասարդներն են արել: Բարքերն ու վարքերը թարմացնողը, ընդվզողն ու պայքարողը, փոփոխություններ ու շրջադարձեր անողը նրանք են: Երիտասարդներից միշտ ակնկալում ենք ամենահամարձակ ու ազնիվ խոսքը, արարքն ու մղումը:
Նայում եմ մեր այսօրվա պետական կառավարման համակարգի ամենաբարձր հարթակներն զբաղեցնող շատ ու շատ երիտասարդների, եւ գալիս եմ մի դառն ու դաժան եզրակացության. նրանք ամեն ինչ ունեն, բացի...իմաստությունից: Իսկ իմաստությունը գալիս է փորձառության հետ: Հենց փորձառության պակասն է, որ մեր որոշ պաշտոնյաների տալիս է ավելորդ ինքնավստահությունՙ կատարելու կատեգորիկ հայտարարություններ, անելու վատ ...
Անգլերեն բնագրից արեւելահայերեն թարգմանությամբ ստորեւ լույս ենք ընծայում դոկտ. Վրեժ (Ներսես) ավագ քահանա Ներսեսյանի գրախոսությունը նվիրված Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հեղինակած անգլերեն «Հայ եկեղեցին» հատորին: Նույն գրքին եւ ներկա գրախոսությանը մեր անդրադարձումները վերապահելով «Ազգ»ի հետագա համարներին, հիշեցնենք որ դոկտոր Վրեժ (Ներսես) Ներսեսյան քահանան միջազգայնորեն ճանաչված աստվածաբան ու մատենագետ ...
Ճակատագրի հեգնանքով հայերը սփռված են աշխարհով մեկ եւ գրեթե չկա մի երկիր, որտեղ նրանք չեն բնակվում: Հայ մնալու կարեւոր գործոնները եղան ու մնացին հայեցի դիմագիծ ունեցող կառույցները, որոնց մեջ առանձնակի դերակատարություն են ունեցել եւ ունեն դպրոցները: Հոդվածը չծանրաբեռնելու նկատառումով ձեռնպահ ենք մնում թվարկելու բոլոր այն երկրները` Հնդկաչինից սկսած մինչեւ Ամերիկյան ...
Հայաստանյան տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, վերջին շրջանում հաճախ է նշում գնաճը կառավարելու ուղղությամբ իր ջանքերի արդյունավետությունը, գործընթացը հիմնավորելով հայկական արժույթի կայունությամբ: Որ այս ընթացքում պարբերաբար ամերիկյան ու եվրոպական արտարժույթ է գնվում-վաճառվում, Կենտրոնական դրամատունը ֆինանսական տոկոսադրույքների իջեցում-բարձրացում է իրականացնում, իր ծախսերն ու աշխատավարձերը բարձրացնում, դրանք կարծես ոչինչ. կարեւորըՙ ՀՀ ...
Վաշինգտոնը նոր փոփոխություն է կատարել Սիրիայում իր քաղաքականության մեջ: Եթե անցյալում նախագահ Դոնալդ Թրամփը խոսում էր այնտեղից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին եւ իր հայտարարությամբ Թուրքիային նույնիսկ հրահրել էր սկսելու «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, ապա այժմ նա բարձրաձայնում է սիրիական նավթը իր վերահսկողության տակ առնելու ծրագրերի մասին:
Այս շաբաթ խորհրդարանը քննարկում էր Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն այսօր դեռ կշարունակվի քննարկվել: Եկող տարվա համար կանխատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճ, սակայն ակնկալիքներ կան մինչեւ 7 տոկոս աճի գեներացման: Գնաճը կլինի 2 տոկոսի սահմաններում: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 22,6 տոկոս է կանխատեսված: Ակնկալվում է ունենալ արտահանման 10.9 ...
Կառավարությունն իր նիստում «Սահմանադրական դատարանի մասին» եւ հարակից մի օրենք լրացրեց` ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի ուղարկելու դեպքում բոլոր սոցիալական երաշխիքները պահպանելու դրույթներ սահմանելով: Այդպիսով` մինչեւ եկող տարվա հունվարի վերջին օրը վաղաժամ հրաժարական ներկայացնող ՍԴ անդամները եւ դատավորները ընդհուպ կենսաթոշակի տարիքը լրանալը կպահպանեն ներկա դրույքաչափերիի բոլոր վճարումները: Սա բացատրվեց նրանով, ...
Այս օրերին ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետներում շարունակվում է հայտարարված դասադուլը: «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաներիՙ բուհական ոչ մասնագիտական ֆակուլտետներից դուրս մղելու աշխատանքային նախագծի առաջացրած զայրույթն այսօր արդեն դարձել է հրաժարականի պահանջ եւ օրեցօր նոր ուսանողների է ներգավում: