RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1129, Տպվել է` 151, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԵՍԱՐԻԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԱՐԳԵԼՎԵԼ Է

«Հոկտեմբերի 17-ին ժամը 17.08-ին, գիտաժողովի սկսելուց ուղիղ 16 ժամ առաջ Շիշլիի շրջանային կառավարության Հիմնադրամին ուղղված պաշտոնական ծանուցումը արգելում էր գիտաժողովի անցկացումը 2911 օրենքի հիման վրա, որը ոչ մի արդարացում չի պարունակում նման որոշման համար», կարդում ենք բաց նամակում, որտեղ նշված է նաեւ, որ այդ նույն որոշումը նախկինում անցկացված գիտաժողովների պարագայում ոչ մի խոչընդոտ կամ առարկություն չէր առաջացրել: «Մենք չենք կարող հասկանալ, թե ինչու այս անգամ «Կեսարիայի եւ այդ շրջանի սոցիալ, մշակութային եւ տնտեսական պատմությունը» խորագրով գիտաժողովը արգելվեց շրջանային կառավարության հրամանով, այն դեպքում, երբ բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված էին եւ բոլոր զեկուցողները ժամանել էին: Հիմնադրամները եւ քաղաքական կուսակցությունները այդ օրենքի սահմանած դրույթների հետ առնչություն չունեն: Հավատացած ենք, որ գիտաժողովի արգելումը, որի անցկացման ժամկետները մեկ տարի առաջ կառավարությանը հայտնի էր, նշանակալի հարված է ինչպես ժողովրդավարության, այնպես էլ գիտության հասցեին: Այն հակաօրինական է եւ վարկաբեկում է մեր երկրիՙ Թուրքիայի հեղինակությունը: Մենք մեր երկրի անունից դժվար կացության ենք մատնված մեր հյուրերի առաջ, որոնք եկել էին մասնակցելու գիտաժողովին», ասված է Հիմնադրամի բաց նամակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ