RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1627, Տպվել է` 166, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

«Լավաշ: Հացատեսակը, որ ճանապարհ հարթեց 1000 ճաշատեսակների, գումարած աղցաններ, շոգեխաշուկներ եւ այլ բաղադրատոմսեր Հայաստանից» (Lavash: The Bread that Launched 1000 Meals, Plus Salads, Stews, and Other Recipes from Armenia) վերնագրով օրերս Լոս Անջելեսում լույս տեսած գիրքը, որ մասամբ խոհարարական եւ մասամբ էլ ճանապարհորդական ուղեցույց է, խոստանում է ընթերցողների առաջ բացել նոր հորիզոններ: Հեղինակներն են, «Միրոր Սփեքթեյթրի» հաղորդմամբ, Քեյթ Լիհին, Ջոն Լին եւ Արա Զադան : Լուսանկարներըՙ Ջոն Լիի:

Քեյթը հայտնի է խոհարարական եւ գինեգործության վերաբերյալ իր 9 գրքերով: Արժանացել է «Julia Child» մրցանակի: Նախքան գրելը հինգ տարի աշխատել է Կալիֆոռնիայի եւ Բոստոնի մրցանակակիր Ջեյմս Բիըրդ ռեստորաններում: Ապրում է Սան Ֆրանցիսկոյում եւ մյուս համահեղինակների հետ խորը ուսումնասիրել է հայկական խոհանոցը եւ հրատարակվել է Դեյվիսի Կալիֆոռնիա համալսարանի ակադեմիական «Explorations» հանդեսում:

Ջոնը մրցանակակիր ֆոտոլրագրող է: Աշխատել է «Չիկագո Տրիպյուն» թերթում 1996-ից 2005 թվերին: Լուսաբանել է նախագահական ընտրարշավները, Չինաստանի զարթոնքը, Հաիթիի խռովությունները, Պակիստանի եւ Ինդոնեզիայի իսլամական ծայրահեղական շարժումները եւ Իրաքի պատերազմը: Լրագրողների խմբի հետ 2001-ին արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Ապրում է Սան Ֆրանցիսկոյում եւ Սինգապուրում:

Արան հասակ է առել Հարավային Կալիֆոռնիայում ապրող եգիպտահայ ընտանիքում: Ավարտել է «Le Cordon Bleu» կրթօջախը եւ աշխատել է Խաիմ Օլիվերի հեռուստատեսային «Food Revolution» ծրագրում: Ճաշատեսակների ոճաբան է եղել ABC, CBS, NBC եւ Food Network ընկերությունների մոտ: Հայաստանյան Թումոյում խոհարարական դասընթացներ է անցկացրել: Ապրում է Լոս Անջելեսում:

Հատորը գովասանքների է արժանացել գիտակ մարդկանց կողմից: «Լավաշը գունավոր ճանապարհորդության է տանում ընթերցողին դեպի Հայաստանի խոհարարական եւ պատմական անցյալը», գրել է մրցանակակիր ռեստորանագետ Մարկուս Սամուելսոնը:

«Լավաշը» անհավատալիորեն ընդգրկուն գիրք է, որը հնարավորություն է տալիս բացահայտելու հայերին եւ նրանց մշակույթը: Լուսանկարները հրաշալի են», նշել է Սերժ Թանկյանը :

Երեք հեղինակները գրքի շնորհանդեսները կազմակերպելու շրջագայության են դուրս եկել հոկտեմբերի 24-ից: Եղել են Սան Ֆրանցիսկոյում եւ Գլենդեյլում: Առաջիկայում (նոյեմբերի 13 եւ 14-ին) նախատեսում են այցելել Քեմբրիջ եւ Բելմոնտ (Մասաչուսեթս):

Մանրամասնությունների համար այցելել www.lavashthebook.com կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ