Անկախության առաջին տարիներին մեր դեռեւս անփորձ իշխանավորները միջազգային տարբեր հարթակներում եւ հանդիպումներում ինքնահիացման իրենց ոգեւորության մեջ հայտարարում էին, որ մենքՙ հայե՛րս ենք քանդել Բեռլինի պատը: Եվ դա ասում էին եվրոպացիներին ու ամերիկացիներին, նույնիսկՙ գերմանացիներին: Եվ եթե այդ օրերին նմանօրինակ պնդումները դիմավորվում էին բարեհոգի ժպիտով, այժմ, անկախության 28-րդ տարում, ոչ ոքի ...
Պատճառաբանությունն այն է, որ վարկային նոր միջոցների ներգրավման արդյունքում մեծանալու են պետական եկամուտները եւ խթանվելու է տնտեսությունը` մթնոլորտ ձեւավորելով տնտեսական մեգանախագծերի համար: Այսպես` կառավարության երեկվա նիստը հաստատեց երկու նոր վարկի ներգրավումը` Ասիական զարգացման բանկից` 36,5 միլիոն եվրո, Վերականգնման վարկերի բանկից` 40 մլն եվրո: Ընդհանուր առմամբ բյուջետային աջակցության վարկ որպես ներգրավվելու ...
Արցախի խորհրդարանի երեկվա քվեարկությունը փաստորեն առավել նեղացնում է գարնանը կայանալիք ԱՀ նախագահի ընտրությունների թեկնածուների շրջանակը: 24 դեմ, 4 կողմ, 1 ձեռնպահ քվեներով մերժվեց սահմանադրական փոփոխությունների`նախագահի թեկնածուի համար մշտական բնակության դրույթի պահանջը բացառող այն նախագիծը, որը ստորագրահավաքով ձեռնարկել էին Բաբայանն ու իր կողմնակիցները:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ` (405 կողմ, 11 դեմ) ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որը քաղաքական կարեւոր փաստաթուղթ է եւ պատժամիջոց մեր դարավոր թշնամու դեմ: Առանձնակի կարեւորություն ունեն փաստաթղթի երեք դրույթները. ա) ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատում է, որ պիտի ոգեկոչեն, հարգեն եւ նշեն զոհերի հիշատակը, ...
Մեկ շաբաթում որքան իրադարձություններ կան մեր շուրջը`չես հասցնում իմաստավորել: Վատ, լավ, սովորական ու անսովոր, անհեթեթ ու հեթեթ, միջազգային ու տեղական` ամերիկյան օրենսդիրների համար հայկական թեմայից սկսած, նախորդ նախագահի` հեգնախառն-տողատակային-չզղջացող ճեպազրույցով ու մեր բեւեռացված-լարված կյանքի ցունամիներով ավարտված: Կալանավորում են, տասնմեկ հազար մարդու հեռախոսազրույցի քննելու հանդեպ թույլտվություն են ստանում, ազգովին ԱԳ նախարարի ...
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների 405-11 հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւը, որտեղ ճանաչմանը զուգահեռ Ցեղասպանության ժխտման դեմ միջոցներ ձեռնարկելու, կրթական ծրագրերով Ցեղասպանության մասին իրազեկվածությունը խրախուսելու եւ դրա հանրային ընկալումը բարձրացնելու կոչ է արվում Միացյալ Նահանգների կառավարությանը: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատի օրակարգ են ներկայացրել դեմոկրատ կոնգրեսական Ադամ ...
«Ազգ»ի 2019 թ. հունիսի 21-ի համարում հրապարակվել էր թերթի երիտասարդ աշխատակիցներից Գեւորգ Գյուլումյանի հոդվածը «Սորոսյան հիմնադրամը չի կարող կրթել հայ երեխային» վերտառությամբ, որտեղ հեղինակը անդրադարձել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմակերպած ամառային դպրոցին, որի իրականացումը վստահվել էր ՄԱԿ-ի պարենի ծրագրին եւ «Բաց հասարակության հիմնադրամին», որն առավել ծանոթ ...
ԱՄՆ-ի նախագահ Տոնալտ Թրամփի յայտարարած ԻՊ-ի ղեկավար Ապու Պաքր ալ Պաղտատիի սպանութիւնը «ամերիկեան ձախող ֆիլմ» որակեցին: Կարծես թէ Ալ Ղաիտայի ղեկավար Ուսամա Պէն Լատենի մաքրագործման կրկնութիւնն է, կ՛ըսեն: Այն ատեն ինչ որ հանրութեան ցուցադրուեցաւՙ բնաւ համոզիչ չէր, մասնաւորաբար անոր դիակը ծով նետելու պատմութիւնը, որուն շուրջ կասկածները ցարդ չեն փարատած:
Թուրքիան օգտվեց կովկասյան տարածաշրջանում նախասովետական իրարանցումիցՙ ստորագրելով 1923-ին Կարսի պայմանագիրը եւ շարունակում է ներկայիսՙ հետխորհրդային ժամանակաշրջանում օգտվել ուժերի վերադասավորումից: Խորհրդային կայսրության փլուզումից անմիջապես հետո Անկարան խուժեց Կենտրոնական Ասիա, որտեղ ժամանակին Էնվեր փաշան անհաջող փորձ էր կատարել հիմնելու թյուրքական մի կայսրություն եւ կրոնական գործոնը օգտագործելով վերականգնել խալիֆայությունը: Էթնիկական տարբեր փոքրամասնություններ, որոնք ...
Հոկտեմբերի 25-ին լրացավ հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությամբ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի 100-րդ օրը:
«Լավաշ: Հացատեսակը, որ ճանապարհ հարթեց 1000 ճաշատեսակների, գումարած աղցաններ, շոգեխաշուկներ եւ այլ բաղադրատոմսեր Հայաստանից» (Lavash: The Bread that Launched 1000 Meals, Plus Salads, Stews, and Other Recipes from Armenia) վերնագրով օրերս Լոս Անջելեսում լույս տեսած գիրքը, որ մասամբ խոհարարական եւ մասամբ էլ ճանապարհորդական ուղեցույց է, խոստանում ...
Գյումրին է. արհեստների եւ արվեստների քաղաքը նաեւ սոցիալ-տնտեսական դժվարությունների դրոշմն է կրում: Երկրաշարժը, արտագաղթն ու գործազրկությունը խոր արմատներ են խրել ոչ միայն Գյումրիում, այլեւ առհասարակ Շիրակ աշխարհում: Աշնանային արեւով ողողված, համերգների ու ներկայացումների գունագեղ պաստառներով զարդարված Գյումրու հրապարակում մարդիկ քայլում են անվրդով, զրուցում են, ծիծաղում, գնումներ անում, խաչակնքելով մտնում Յոթվերք ...
Հայաստանաբնակները հիմնականում համոզվել են, համենայնդեպս նշվող գնահատականին են հանգում իրենց փոքր թե մեծ շրջապատի կարծիքն ու կյանքը լսելու ու տեսնելու արդյունքում, որ աշխարհը կայանում է, անգամ զարգանում: Ապացույցըՙ տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հավաստիացումներն առավելապես տնտեսական վիճակի շուրջ, իրենց սառնարանի պարունակության, գնողունակության ու վճարունակության առումներով: Այսօրինակ գործընթացը ՀՀ նորօրյա իշխանության ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անցյալ շաբաթ Ռուսաստանի դաշնության իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հրավերով կարճատեւ աշխատանքային այցով ժամանեց Սոչի: Մերձավորարեւելյան տարածաշրջանում էական, եթե չասեմՙ վճռական դերակատարություն ստանձնած այս երկու պետությունների առաջնորդները 6 ժամից ավելի լարված քննարկում էին Սիրիայում ստեղծված իրավիճակը: Այդ մասին «Ազգ»ի նախորդ համարում ընդարձակ վերլուծականներ էին տպագրվել: Ավելացնեմ, որ ...
Իմ շատ սիրելի Ժվանեցկին մի առավոտ զարթնում է խորը քնից եւ ինքն իրեն ասում. Ավելի լավ է դժվարությամբ զբաղվել սիրով, քան սիրով զբաղվել դժվարություններով: Որպեսզի ավելորդ ենթադրություններ չլինեն, ասեմ, որ Ժվանեցկին տեսակով մենակ մարդ է, սա այն դեպքն է, երբ դու ամբողջ գիշեր խոսում ես ինքն քեզ հետ եւ քեզ ...
Սովորել ես խոսել, ուրեմն մեծացել ես, սովորել ես լռել, ուրեմն իմաստնացել ես: Ես իհարկե չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Բեռնարդ Շոուի շուրջը, երբ նա ասել է այս նախադասությունը, բայց ամենայն հավանականությամբ, այն ինչ տեսել է Բեռնարդ Շոուն, մենք չենք տեսնում: Չնայած, արդարացի լինելու համար հիշեցի, որ իմաստնությունը միշտ չէ, ...
Հոկտեմբերի 8-ին, մոտ մեկ տասնամյակ ընդմիջումից հետո, Արեւելյան եւ Միջին Արեւելքի (Eastern and Oriental) ուղղափառ եկեղեցիների առաջնորդները հյուրընկալվել են Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական եկեղեցում քննարկելու կրոնական կրթության, ամուսնության, մկրտության, հարաբերությունների սերտացման եւ Միջին Արեւելքում ներկայիս ծավալվող իրադարձությունների հարցերը:
Հոկտեմբերի կեսին երկու օրվա ընթացքում համացանցում զարմանալիորեն իրար հաջորդած երկու շշմեցնող լուր կարդացինք: Առաջինը, Ռումինիայի նախագահը ստորագրել է մի օրենք, որով հոկտեմբերի 12-ն այդ երկրում հայտարարվում է... հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր: Մյուսը, Հայաստանի՛ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծ, ...
Երկար տարիներ զբաղվում եմ կուսակցությունների պատմությամբ եւ տեւական ժամանակ մտածում էի գրել մի կարեւոր հարցի մասին: Օրերս հեռուստացույցով հարցազրույցի էր հրավիրված վաղեմի ծանոթներիցս մեկը: Խելացի, բանիմաց, քաղաքական հարուստ անցյալի տեր հարգարժան ընկերն իր գիտլիքների հարուստ պաշարն օգտագործելով եւ սեփական կենսափորձը վկայակոչելով մի քանի խորազնին դիտարկումներ կատարեց Կուսակցությունների մասին օրենքի նախագծի ...
Իրադրությունը Սիրիայում կտրուկ փոխվել է: Դեռ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր գալիս Սոչիում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռք բերած համաձայնությունների պաշտպանությամբՙ հայտարարելով Սիրիայից դեպի Իրաք ամերիկացի հազար զինծառայողների տեղափոխման մասին: Թրամփը Սիրիայի հարեւաններին կոչ էր անում ստանձնել Մերձավորարեւելյան տարածաշրջանի անվտանգությունը եւ ...
Անցյալ շաբաթ կեսգիշերին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հայտվեցին ամերիկյան ութ ուղղաթիռներ: Մի քանի ժամ տեւած փոխհրաձգությունից հետո ամերիկյան ռազմօդանավերից մեկը վերջնական հարված հասցրեց: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթթերյան էջում գրեց, որ տեղի է ունեցել ինչ-որ նշանակալի բան: Կիրակի առավոտյան Թրամփը հաստատեց, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված ...
Հոկտեմբերի 29-ին տեղական ժամանակով 18:00-ին լրացավ «անվտանգ» գոտու տարածքից հեռանալու համար քրդական ուժերին Սոչիի հուշագրով տրամադրված լրացուցիչ 150 ժամը: Նույն օրը լրացել էր նաեւ Թուրքիայում հանրապետական կարգերի հաստատման 96-րդ տարին, այսինքն «հանրապետության» տոն էր երկրում: Թուրքական հեռուստատեսությունները հաճախակի ազդարարում էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տոնի առթիվ նախագահականում տված ընդունելությանը ...
«Հոկտեմբերի 17-ին ժամը 17.08-ին, գիտաժողովի սկսելուց ուղիղ 16 ժամ առաջ Շիշլիի շրջանային կառավարության Հիմնադրամին ուղղված պաշտոնական ծանուցումը արգելում էր գիտաժողովի անցկացումը 2911 օրենքի հիման վրա, որը ոչ մի արդարացում չի պարունակում նման որոշման համար», կարդում ենք բաց նամակում, որտեղ նշված է նաեւ, որ այդ նույն որոշումը նախկինում անցկացված գիտաժողովների պարագայում ...