RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1952, Տպվել է` 213, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՑԵԼԵՔ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ, հեռուստալրագրության 2-րդ կուրս

Սերնդակիցներիցս քչերը գիտեն, որ Երեւան քաղաքում գոյություն ունի նման թանգարան, որտեղ ներկայացված է, թե ինչպես է հայ ժողովրդի պատմության քառուղիներում գիրքն ու գրատպությունը դարձել ազգափրկիչ օղակՙ սերունդներին փոխանցելով պատմական փաստերն ու գիտական ձեռքբերումները: Հայ տպագրության պատմությունն անցել է զարգացման տարբեր փուլերովՙ հնարավորություն ընձեռելով հաջորդ սերունդներին կատարելագործելու տպագրության արհեստը:

2012 թվականին Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց` «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»: Համաշխարհային նշանակություն ունեցող Հայ գրատպության 500-ամյակը նշվեց մեծ շուքովՙ աշխարհի ամենահեղինակավոր հարթակներում: Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի առթիվ տիեզերք ուղարկվեց Մեսրոպատառ այբուբենը: Հայկական տառերը, որոնք նոր տեխնոլոգիայով ստացված մագաղաթանման թղթի վրա պատկերել էր վարպետ Արարատ Սարգսյանը, երկիր «վերադարձան» տիեզերքում երեք շաբաթ մնալուց հետո: «Տիեզերական ճանապարհորդություն» կատարած այբուբենը այժմ հանգրվանել եւ ցուցադրվում է 2017 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային գրադարանի հյուրընկալ հարկի ներքո բացված Գրատպության թանգարանում:

Թանգարանը բացվեց Հայաստանի ազգային գրադարանում, քանի որ այն համարվում է հայերեն տպագիր գրքի ամենամեծ պահոցը: Թանգարանի տարբեր սրահներում առանձնահատուկ տեղ հատկացվեց հայ տպագրության գոհարների ցուցադրությանը. հավաքածուն ընդգրկում է գրատպության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ` հնատիպ գրքեր, տպագրական գործիքներ, կլիշեներ, տպագրական մեքենաներ եւ այլն: Գրատպության թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, ինչը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր:

ՀՊՄՀ Կուլտուրայի Ֆակուլտետի լրագրության բաժնի երկրորդ կուրսի ուսանողները հոկտեմբերի 9-ին դասախոսություն էին լսում ոչ թե լսարանում, այլ Գրատպության թանգարանում: Նախաձեռնությունը Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պրոֆեսոր, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանինն էր:

Գրատպության թանգարանի գիտակի օգնությամբ` ուսանողները ծանոթացան հայ տպագրության զարգացման բոլոր փուլերին, այնուհետեւ դասախոսն իր ուսանողներին բացատրեց «մամուլ» բառի ծագումնաբանությունը:

Մամուլը` որն այսօր լայն իմաստով զանգվածային լրատվամիջոց է նշանակում, իրականում այդպես է կոչվել կլիշեներ բազմացնող մամլիչ գործքի անունով: Եվ ահա այստեղ օգնության է գալիս Գրատպության թանգարանը, որտեղ մանրամասն ներկայացված է մամլիչ գործիքը, որի աշխատանքին ուսանողները ծանոթացան համակարգչային ցուցադրության միջոցով:

Գրատպության թանգարանի սրահներում շրջելուց եւ դասախոսությունն ունկնդրելուց հետո ապագա լրագրողներից յուրաքանչյուրը նյութ պատրաստեց Գրատպության թանգարանի մասին:

Գրատպության թանգարանում նկարահանվեց նաեւ ՀՊՄՀ «Հաջողության բանաձեւ» հաղորդման հերթական թողարկումը, որը հեռարձակվեց ATV հեռուստաընկերության եթերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

AZG Daily #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ