RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1220, Տպվել է` 215, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ-ՂԱԶԱԽՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեւանի «Գրանդ հոթել» հյուրանոցում նախորդ օրը տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու փորձագետների հանդիպումը ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թեմուր Ուրազայեւի հետ: Սա Ղազախստանի դեսպանի նմանատիպ 4-րդ ոչ պաշտոնական հանդիպումն էր, որի նպատակն է հայ հանրությանըՙ լրագրողներին ու փորձագետներին, հնարավորինս մոտիկից ներկայացնել արդի Ղազախստանը եւ ՀՀ-ի հետ նրա հարաբերությունների հեռանկարը:

Դեսպան Ուրազայեվը անդրադարձավ Ղազախստանի ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ ՀՀ-Ղազախստան համագործակցությանՙ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Նրա ելույթում մեծ տեղ հատկացվեց երկկողմ տնտեսական առեւտրաշրջանառության խնդիրներին, դրա հեռանկարին եւ համագործակցության հիմնական ուղղություններին:

Անդրադառնալով Ղազախստանի նորընտիր նախագահ Տոկայեւի առաջին ելույթին, դեսպանը անդրադարձավ այդ թեմայի մի շարք հիմնական դրույթներին, որոնք ուղղված են ղազախ հասարակության զարգացման եւ կայունության խնդիրներին, որի հիմքը կոնստրուկտիվ երկխոսությունն է: Նորընտիր նախագահը իր ելությում որոշակիորեն փոխեց նախկիում հնչող, «սկզբից տնտեսություն եւ հետո միայն քաղաքակաությունը» լոզունգը, կարեւորելով քաղաքական գործոնը եւս:

Դեսպանը անդրադարձավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղազախստանում ստեղծված իրավիճակին, դրանից դուրս գալու դժվարությւոներին եւ նախկին նախագահ Նազարբաեւի դերին այդ գործընթացում: Խոսվեց նաեւ իշխանության անցման ներկա փուլի մասին եւ այդ գործընթացի կարեւորությանը Ղազախստանի համար:

Անդրադառնալով Հայաստան- Ղազախստան հարաբերությունների առեւտրատնտեսական մասինՙ դեսպանը նշեց, որ չնայած առկա աճի դինամիկայինՙ 50 տոկոս տարեկան, այնուամենայնիվ 13 մլն դոլարի առեւտրաշրջանառությունը բավականին փոքր թիվ է եւ պետք է լուրջ ջանքեր գործադրել այն մեծացնելու համար: Պետք է աշխատանքներ տանել երկկողմ ներդրումներ գրավելու եւ դրա իրականացմանը նպաստելու համար:

Դեսպանը նշեց, որ ղազախական կողմը պատրաստ է ՀՀ ներմուծել նավթամթերք, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել Ղազախստանում հավաքված ավտոմեքենաների ներմուծումը կազմակերպել դեպի Հայաստան: Երկկողմ համագործակցության համար կարեւոր է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ոսկերչության եւ ադամանդագործության բնագավառները եւայլն:

Անդրադարձ եղավ երկկողմ ճանաչողության խնդիրներին եւս, նշվեց, որ սա հարաբերությունների կարգավորման կարեւորագույն պայմաններից մեկն է: Հայաստանում չեն իմանում Ղազախստանի մասին, իսկ այդ երկրում քիչ են պատկերացումները ՀՀ-ի մասին, ինչը խանգարում է երկկողմ հարաբերություններիՙ հատկապես տուրիզմի ու նույնիսկ բիզնեսի զարգացմանը:

Այս առումով կարեւորվեց զանգվածային լրատվամիջոցների դերը, որոնք պարբերաբար պետք է լուսաբանեն երկկողմ հարաբերությունները եւ այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություները: Փոխադարձ ճանաչումը կարեւոր պայման է հարաբերությունների կարգավորման եւ երկկողմ ներդաշնակության համար:

Հանդիպման ընթացքում հայ-ղազախական հարաբերությունների մասին խոսեցին նաեւ «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը , «Սպուտնիկ-Արմենիա» գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն եւ «Տուրիստական Հայաստան» ամսագրի խմբագիր Ռոբերտ Փաշինյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ