RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1875, Տպվել է` 217, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻՆ

Հ.Ծ.

Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆնդըքյանի հովանավորությամբ այսօր, հոկտեմբերի 25-ին, Ֆեր Լոունի (Նյու Ջերսի) Սուրբ Լեւոն Աբաջյան դահլիճում Վարդանանց ասպետների եւ դուստրերի համայնքը մեծարելու է Կլարք համալսարանի Ողջակիզման եւ ցեղասպանության ուսումնասիրությունների Ստրասլեր կենտրոնի պրոֆեսոր դոկտ. Թաներ Աքչամին ՙ իր կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար, տեղեկացնում է Թալին Բաբայանը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

Միջազգային ճանաչման արժանացած թուրք պատմաբանը իր «Սպանության հրամաններ: Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» աշխատությամբ ջախջախում է թուրքական ժխտողականության հիմնական պնդումները եւ բացահայտում պատմական ճշմարտությունը: «Նյու Յորք Թայմսին» տված հարցազրույցի առիթով, թերթը նրան անվանել էր «Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմսը»: Ծնվել է 1953 թվին Թուրքիայի Արդահանի նահանգի Օլչեք քաղաքում: 1976-ին ձերբակալվել է քրդական շարժմանն աջակցող ուսանողական պարբերական ստեղծելու մեղադրանքով: Դատապարտվել է 10 տարվա բանտարկության, բայց մեկ տարի անց փախել է բանտից եւ քաղաքական ապաստան ստացել Գերմանիայում: Դոկտորական թեզը պաշտպանել է Հանովերի համալսարանում 1996-ին` «Թուրքական ազգայնականությունը եւ Հայոց ցեղասպանությունը 1919-22 թթ.: Ստամբուլում ռազմական տրիբունալները» թեմայով:

«Պարտական ենք դոկտ. Աքչամին իր կյանքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանը նվիրելուն համար: Այս միջոցառումը մեր երախտագիտությունը հայտնելու, իր կյանքի ողջ ընթացքում ձեռք բերած նվաճումները գնահատելու միջոց է», նշել է այս առթիվ Վարդանանց ասպետների պատվո նախագահ Հրանտ Գյուլյանը :

Աքչամին մեծարելուց բացի ծրագիրը նախատեսում է նաեւ հարգանքի հետմահու տուրք մատուցել Արամ Անտոնյանին եւ հայր Գրիգոր Կերկերյանին: Վերջինիս նախաձեռնությամբ են պահպանվել Ստամբուլի ռազմական տրիբունալների վավերագրերը: Կերկերյանի արխիվները համայնքին նվիրելու համար շնորհակալական խոսք է ասվելու դոկտ. Էդմոնդ Կերկերյանին : Բանախոսությամբ հանդես է գալու Սան Խոսե պետհամալսարանի նախագահ դոկտ. Մարի Փափազյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

AZG Daily #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ