RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2586, Տպվել է` 218, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻ 20-30-ԱԿԱՆՆԵ՞Ր

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս կարդում էի Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի «Պատմության վերակերտումը» գիրքը: Անչափ հետաքրքրական էր, ուսանելի դիտարկումներ ու մեջբերումներ կային, բայց ինձ ամենաշատը տպավորեց այն հատվածը, որտեղ, խոսելով քաղաքականության ոլորտում բարոյականության դերի մասին, Լուժկովը գրում է.

«Անկախ ամեն ինչիցՙ հենց բարոյականությունը, գաղափարախոսությունը, որ ընկած են քաղաքականության եւ իրավունքի հիմքում, մնում են թե՛ որպես հասարակության ինքնագիտակցության կարեւորագույն մեխանիզմներ, թե՛ սեփական զարգացման, այդ գործընթացները նպատակամղելու, ղեկավարելու եւ գործի դնելու հնարանքներ» :

Այս տողերը կարդալուց հետո, ինքս ինձ հարց տվեցիՙ ո՞րն է Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի բարոյական սկզբունքն ու գաղափարախոսությունը եւ արդյո՞ք այն այսօր գոյություն ունի մեր քաղաքական դաշտում: Անկեղծ ասածՙ երեք տասնամյակ այդ ամենը համարյա միշտ բացակայել է, հիմա էլ նույնն է, հիմա էլ է գաղափարից ու բարոյականությունից զուրկ, վկաՙ Սահմանադրական դատարանի ու Հրայր Թովմասյանի դեմ սկսված արշավը, որն ապացուցում է, որ, իրապես, վերոհիշյալ երկու հասկացությունները մեր քաղաքական դաշտում մեռած են:

Իհարկե, ես իրավաբան չեմ, Հրայր Թովմասյանի գործին էլ խորապես ծանոթ չեմ, նրա հանդեպ առհասարակ դրական կարծիք չեմ ունեցել, բայց իմ միջավայրին ու մեր ազգի անցած ճանապարհին նայելով, մեր պատմության էջերը թերթելով, վստահ եմ, որ մարդուՙ դեռեւս չապացուցված մեղքերի համար մեծահասակ հորն ու դեռատի աղջիկներին ԱԱԾ հրավիրելը, մեղմ ասած, աղերսներ չունի բարոյականության հետ: Ինչ-որ տեղ կարելի է համակերպվել տեղի ունեցածի հետ, եթե նրանց հրավիրեին որեւէ ակնհայտ իրողության մասին վկայություն տալու: Բայց այդ մարդիկ հրավիրվել են ԱԱԾ բացատրություն տալու, թեՙ իրենց հարազատն ի՞նչ միջոցներով է վերանորոգել իրենց տան տանիքը: Հասկանո՞ւմ եք խնդրի անհեթեթության աստիճանը, երիտասարդ աղջկան հրավիրել են ԱԱԾ, որպեսզի վերջինս պատմի, թե ինչպես է գնվել ու ամրացվել իրենց տան տանիքի թիթեղները, ո՛ր խանութից եւ ո՛րքան գումար էլ ստացել վարպետը: Մի՞թե տեղի ունեցողն այլ բան է, քան քաղաքական հետապնդումը:

Ես դեմ եմ ընտանիքի անդամների, հատկապես երախներին քաղաքական ասպարեզ բերելու արատավոր երեւույթին, բայց, ներողություն, կառավարության անդամներից ու՞մ աղջիկ երեխան այսօր կարող է բացատրելՙ ինչ միջոցներով է վերանորոգվել իրենց տանիքը, որքան է արժեցել այն եւ այլն: Ասենքՙ հենց վարչապետի երեխաները կարո՞ղ են բացատրել, թե ի՞նչ միջոցներով են իրենք այդքան ճոխ ապրում, կամ ի՞նչ միջոցներով է իրենց մայրը շրջագայում ամբողջ աշխարհում:

Անկախ նրանից, թե «գերժամանակակից» իրավաբաններն ու «քաղաքացիական կեցվածք» ունեցող նորելուկներն ինչ են աղաղակում, ճշմարտությունը մեկն էՙ Հրայր Թովմասյանի ընտանիքի հանդեպ իրականացվող գործողությունները հակաբարոյական են եւ անհամատեղելի ներազգային համերաշխության գաղափարի հետ: Ստացվում էՙ իրավական դաշտում ոչինչ չգտնելով, գործը հասել է շանտաժին, որի միջոցով էլ փորձում են կոտրել Հրայր Թովմասյանին:

Ցավում եմ, որ մեր քաղաքական դաշտը կամաց-կամաց որդեգրում է տմարդիությունն ու մեր ազգային դիմագծի հետ կապ չունեցող գործելաոճը: Շատերը պնդում են, թե ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակներում, բայց որեւէ դեպքում, գոյություն ունի չգրված օրենքՙ ազգային դիմագիծ ու մենթալիտետ, որն այսօր շատ արագ տրորվում է, եւ եթե մենք ոտնատակ ենք անում այդ ամենը, ապա հանուն ինչի՞ է մեր պայքարը, վերջին հաշվով մենք ուզում ենք մտածող մասսա՞ լինել, թե՞ ծրագրավորված զանգված:՚

Հե՞տ ենք գնում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

AZG Daily #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ