RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1827, Տպվել է` 219, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՊԱՏՍՊԱՐԱՆ Է

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Նյու Յորք փոստ» պարբերականում լույս տեսած ստորեւ թարգմանաբար (եւ հատվածաբար) ներկայացվող հոդվածի հեղինակներն են Ջոնաթան Շանզերը եւ Այկան Էրդեմիրը: Առաջինը «ժողովրդավարությունների պաշտպանության հիմնարկության» ուսումնասիրությունների բաժնի ավագ փոխնախագահն է: Երկրորդըՙ նույն հիմնարկության ավագ գիտաշխատող, որ նախկինում եղել է պատգամավոր թուրքական խորհրդարանում:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է անօրինական կառավարությունների եւ նրանց խարդախ բանկիրների ապաստարանը: Նաեւ ահաբեկիչների հյուրընկալ երկիրը: Ապացույցներ կան, թե ինչպես «իսլամական պետության» ահաբեկիչները շարունակում են գործել Թուրքիայի տարածքից:

Թուրքիայի օրենսդիր մարմինները աչք են փակում ջիհադիստների գործունեություններին, իսկ դատարանները ներողամտությամբ են վերաբերվում նրանց: 2013-ին Եգիպտոսից դուրս վռնդվելուց հետո «Մահմեդական եղբայրներ» խմբավորման անդամները պատսպարվել են Թուրքիայում եւ այնտեղ նոր կառույցներ հիմնել: Բացի իսլամիստական քարոզչությունից նրանց հեռուստակայանները մահվան սպառնալիքներ են տեղացնում Եգիպտոսի կառավարական շրջանակների եւ Եգիպտոսում ապրող օտար փոքրամասնությունների հասցեին: Իսկ թուրքական կառավարությունը պաշտպանում է այդ «եղբայրների խոսքի ազատության իրավունքը», նույն իրավունքից զրկելով, անշուշտ, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների անդամներին: Ավելին, կառավարությունը այս վերջիններիս «ահաբեկիչներ» է անվանում եւ պատժիչ միջոցներ ձեռնարկում նրանց հանդեպ:

Ապացուցված է, որ Համասի զինվորական հրամանատար Սալեհ Արուրին, որ պատասխանատու է 2014-ին Արեւմտյան ափում երեք պատանիների առեւանգման եւ սպանության մեջ, այդ գործողությունը իրականացրել է թուրքական տարածքից: ԱՄՆ-ի գանձապետարանը Արուրիին «ահաբեկիչ» է որակել 2015-ին եւ վարձատրություն է խոստացել նրա մասին տեղեկություններ հաղորդողին:

Բայց Արուրին ընդամենը մեկն է այն բազմաթիվ մարդկանցից, որոնք «Համասի» անունից գործում են Թուրքիայում: Իմադ էլ Ալամին, որը նույնպես «ահաբեկիչ» է որակվել ԱՄՆ-ի կողմից, բժշկական օգնություն է ստացել 2014 թվին Թուրքիայում եւ ապաքինվելուց հետո շարունակել է գործել այնտեղ:

Թուրքական բանկերը մեղսակից են կառավարության արարքներին: Այս տարվա սեպտեմբերի 23-ին «Համասի» կողմից 2015-ին սպանված մի ամերիկացու եւ նրա հրեա կնոջ չորս զավակները Նյու Յորքի դատարաններից մեկում հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի «Քուվեյթ-Թուրք» բանկի, որն իրենց բնութագրմամբ ֆինանսավորում է «Համասին»:

Այսպիսով, պարզ է դառնում, որ Էրդողանի Թուրքիան իրավական թույլատրություն է շնորհում անօրինական եւ ահաբեկչական գործողություններով զբաղվող անձանց եւ խմբավորումներին: Բայց վերոնշյալ դատական հայցը գուցե շրջադարձային դառնա եւ ստիպի Թուրքիային պատասխանատվություն ստանձնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ