RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2350, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԶՄԻՄԱՍՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է շուտ դիմում գրել Գագիկ Հարությունյանը, ես կարող եմ մի հարցի պատասխան տալ` եթե այդ հարցը հայտնաբերեն ու բարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ, այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես օֆիցյալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն` որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել», հայտարարեց այս շաբաթ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը Հատուկ քննչական ծառայությունում նախորդ օրը երեք ժամ որպես կասկածյալ հարցաքննվելուց հետո: Իհարկեՙ դժվար է պատկերացնել Հայաստանի շատ ընտանիքների իր վիրահատություններով հարեհաս եղած Ա. Բաբլոյանինՙ որպես կասկածյալ:

ՀՔԾ-ում իշխանությունը յուրացնելու վերաբերյալ գործ է քննվում, ըստ որի կիրառվել է հատուկ սխեմա, որպեսզի մինչեւ նոր Սահմանադրության համապատասխան դրույթի գործողության մեջ մտնելը հին Սահմանադրության գործող դրույթով առանց ժամկետային սահմանափակման ՍԴ նախագահ ընտրվելուն մի խումբ պաշտոնատար անձանց կողմից օժանդակելու վերաբերյալ: Այդ գործի շրջանակում կասկածյալ է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որին օրերս երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը: Չգիտենք` այս գործն ինչ իրավական հեռանկար կունենա, մանավանդ` արդեն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ իրեն ոչ ոք չի ստիպել ժամանակից շուտ հրաժարական տալ, դա իր կամքով է տեղի ունեցել, Արսեն Բաբայանն էլ չի ընդունում այդպիսի մեղադրանքը: Բոլոր դեպքերում Արա Բաբլոյանի հայտարարությունն ուշագրավ է:

Երեկ օրվա երկրորդ կեսին տեղեկություններ կային, որ Ա. Բաբլոյանին կրկին հրավիրել են ՀՔԾՙ հարցաքննության, ավելինՙ հարցաքննության է հրավիրվել նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ