RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1758, Տպվել է` 143, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՆՔԵՅՖ ՔԱՂԱՔԸ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ Է

Հ.Ծ.

Թուրքիայի հարավարեւելյան մասի Բաթման շրջանից ավտոմեքենայով կես ժամ հեռավորության վրա, Տիգրիսի ափին գտնվող 12 հազար տարվա հնություն ունեցող Հասանքեյֆ քաղաքը, որ «պատմական գոհար» հորջորջումին է արժանացած, շուտով կորսվելու է քարտեզի վրայից, խիստ հակասական կարծիքների տեղիք տված Իլիսու ջրամբարի շինարարական նախագծի հետեւանքով, գրում է անգլիական «Գարդիան» թերթը:

Ջրամբարի եւ ՀԷԿ-ի շինարարությունը, հակառակ բնակիչների եւ բնապահպան կազմակերպությունների բողոքներին, սկսվել է 2006 թվին: Ավարտին հասնելուց հետո, այն իր մեծությամբ չորրորդն է լինելու երկրում, եւ հեղեղելու է շրջանի 199 բնակավայրեր, որոնցում ապրող մոտ 80 հազար բնակիչներ հարկադրված են լինելու տեղահանվելու: Մեծապես տուժելու է նաեւ տեղի բնությունն ու կենդանական աշխարհը:

«Պահպանենք Հասանքեյֆը» նախաձեռնության ակտիվիստներից Ռիդվան Այհանը, որ ծնվել է շրջանի քարանձավներից մեկում, մի հին եկեղեցու ավերակներից մնացած խաչի փորագրությունը ցույց տալով ասաց. «Հարցը միայն մեր պատմությանը չի վերաբերում, այլ համայն մարդկության», գրում է «Գարդիանի» լրագրողը, ավելացնելով, որ հայտնի չէ, թե որ թվին է կառուցված եղել այդ եկեղեցին, քանի որ շրջանի միայն 10 տոկոսն է հնագիտական հետազոտության ենթարկված: «Եթե պեղենքՙ շատ մշակույթներ ի հայտ կգան: Կառավարության անդամները բարբարոսներ են: Պեղված վայրերում ոսկրակույտեր են հայտնաբերվել, բայց նրանք նույնիսկ մահացածներին չեն հարգում», շարունակում է Այհանը, իսկ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի պատմության պրոֆեսոր Հական Օզօղլուն գտնում է, որ այդ մշակույթները շատ ավելի հին են, քան, Օսմանյանը, Բյուզանդականը եւ Միջագետքինը: «Մենք քաղաքի մասին նշումներ ունենք ասորական, հայկական, քրդական եւ արաբական գրական աղբյուրներում», հաստատում է նա: «Հասանքեյֆը մի հսկայական լաբորատորիա է, որ կարող է անցյալի բազում հարցերի պատասխանը տալ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ամեն գնով պահպանել այդ վայրը, բայց Թուրքիայի մշակույթի նախարարությունը անտարբեր է»:

«Եթե մենք բողոքենք, կհայտնվենք բանտում: Մեզ մոտ ժողովրդավարություն ասվածը չկա», շարունակում է լրագրողին պատմել Այհանը, որին 2012-ին ձերբակալել են, հետո որոշ ժամանակ անց ազատ արձակել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ