RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-15 16:21:02Սպիտակ տունը Լեհաստանում իր զորաբաժինը կավելացնի հազար մարդով
2020-08-15 13:56:51“Իրական թշնամուն թողած ձեր մեջ դավաճանների մի փնտրեք” Վազգեն Սարգսյան (տեսանյութ)
2020-08-15 13:54:47Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը՝ ըստ ռուս պատգամավորի
2020-08-15 13:53:49Սկսվեց ռուսական պատվաստանյութի արտադրությունը
2020-08-15 12:49:29Կորոնավիրուսի 196 նոր դեպք, 320 առողջացած, 6 մահ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019



Տեղադրվել է` 2019-10-17 22:43:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2394, Տպվել է` 146, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, Երեւան, 15 հոկտ. 2019 թ.

21-րդ դարում, ամբողջ մարդկության աչքի առաջ, մինչեւ ատամները զինված թուրքական բանակն օրերս ներխուժեց Սիրիա սուվերեն պետության տարածք եւ տարբեր զինատեսակներով օդից ու ցամաքից անընդհատ ռմբակոծում է սիրիացի քուրդ, եզդի, ասորի եւ հայ ինքնապաշտպանական ջոկատների հենակետերն ու խաղաղ բնակավայրերը: Օրեցօր, ժամ առ ժամ լրատվամիջոցները հայտնում են նորանոր զոհերի ու ավերածությունների մասին: Ցուցադրվում են խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսորների կատարած վայրագությունները: Այդ սարսռեցնող կադրերը գալիս են եւս մեկ անգամ ապացուցելու, որ թուրքը նույնն է մնացել եւ հարցերը փորձում է լուծել թուրքավարիՙ ոչնչացնելով հազարավոր անմեղ մարդկանց, արտագաղթի մղելով ազգաբնակչությանը:

Ռամկավար Ազատական կուսակցությունը միանշանակ դատապարտում է թուրքական բանակի ներխուժումը Սիրիա, թուրք զինվորների կատարած ոճիրները եւ իրականացվող ցեղասպանությունը սիրիացի ժողովրդիՙ այդ թվում Ցեղասպանությունից մազապուրծ հայ ազգաբնակչության նկատմամբ: ՌԱԿ-ը միանում է համաշխարհային առաջադեմ մարդկությանՙ ցեղասպանությունն անհապաղ դադարեցնելու, Սիրիայից զորքերը դուրս բերելու եւ իր նվաճողական քաղաքականությանը վերջ տալու կոչերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ