RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1527, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԻՆ ՏԵՄԻՐՃՅԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸՙ «ՄԵԿ ՄԱՐԶ, ՄԵԿ ԵՐԳ»

Հ.Ծ.

Ալին Տեմիրճյանը արգենտինահայ երգահան եւ երգչուհի է: Թողարկել է երկու ալբոմ իր հորինած իսպաներեն երգերի: Հաճախակի մասնակցել է տարբեր արգենտինյան եւ հայկական երաժշտական միջոցառումներիՙ Բուենոս Այրեսում: Հետաքրքրասեր է եւ սիրում է նոր վայրեր այցելել եւ նորանոր արվեստագետների հանդիպել: Արգենտինյան տարբեր շրջաններում ելույթներ ունենալուց հետո, երբ նա անցյալ տարի 4-րդ անգամ ժամանեց Հայաստանի Հանրապետություն, միտք հղացավ նույնը կատարել նաեւ Արցախում եւ «Birthright Armenia» (www.birthrightarmenia.org») ծրագրի աջակցությամբ այս տարի իրականացնում է իր երազանքը: Նպատակն է Հայաստանի եւ Արցախի ժամանակակից երաժշտական արվեստը ներկայացնել աշխարհին, օտարներինՙ տեսարժան վայրերի եւ ավանդույթների ուղեկցությամբ: Նա շրջում է մարզից մարզ եւ փորձում յուրաքանչյուրում գտնել մի տեղացի երաժշտի (կամ խմբի), որի հետ կարողանա երգել հայերեն եւ տեսագրել կատարումը: Տարիքային եւ ոճի սահմանափակումներ չի նախատեսում: Ձայնագրելու է ինչպես ավանդական, ազգային, այնպես էլ ժամանակակից երաժշտական կատարումներ, որոնք տեղում նկարահանվելու են եւ հետագայում տեղադրվելու «YouTube»-ում եւ այլ սոցցանցերում: Դրանք ուղեկցվելու են իսպաներեն եւ անգլերեն ենթախորագրերով: Նրա ցանկությունն է այդ միջոցով կամուրջ հանդիսանալ Հայաստանի եւ աշխարհի միջեւ, նպաստել երաժիշտների փոխադարձ ծանոթություններին: Հույս ունի իր շրջագայությունը Հայաստանում եւ Արցախում ավարտել այս տարվա վերջին: Նրան կարելի է հետեւել այցելելով «http://facebook.com/alinmusica.ok» կամ «http://youtube.com/alinmusica» կայքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ