ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Թվերը խոսում են Արցախի Հադրութի շրջանի «Արցախէներգո» ՓԲԸ «Դիզակ» մասնաճյուղում ներկայումս աշխատում է ավելի քան 100 մարդ: Շրջանում օդային գծերի սպասարկումն ապահովում են երկու բրիգադ, որոնք տեղակայված են Հադրութ քաղաքում եւ Տող գյուղում: Կառույցի սպասարկման ոլորտն ընդգրկում է 173 ենթակայան, որոնցից 121-ը գտնվում է մասնաճյուղի հաշվեկշռում, 550 կմ երկարության 10/04 ԿՎ հզորության էլեկտրական գծեր: Փոխարինվել են շուրջ 200 միավոր հենասյուներ եւ 25 կիլոմետր երկարությամբ էլեկտրական գծեր: Հադրութ քաղաքում եւ գյուղերում էլեկտրիֆիկացվել են տասնյակ բնակելի տներ եւ փոխվել են ենթակայաններ: Շրջանում բաժանորդների թիվը կազմում է 4300, որից 3630-ը բնակիչներ են: Օգտագործված էլեկտրաէներգիայի վարձավճարների հավաքագրման 80 տոկոսից ավելին կատարվում է բանկային համակարգի միջոցով եւ փոստային բաժանմունքներում: Հարկ է նշել, որ «Արցախէներգո» ՓԲԸ ստեղծվել է 1998 թվականի դեկտեմբերի 29-ին : Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ եւ իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 3988 կիլոմետր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Սպասարկում է ավելի քան 51 հազար բաժանորդի: 2016թ. «Արցախէներգո» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիայի քանակը կազմել է 299 միլիոն ԿՎտժ: 2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում արտադրվել է 83 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Շահագործման է հանձնվել երկրորդ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գիծը, որը իրար է միացնում Սոթք-Հաթերք ենթակայանները: Արցախում 1940 թ. արտադրվել է 1,57 մլն կվտժ էլեկտրաէներգիա, իսկ 1986 թ.` 57,8 մլն կվտժ: Մինչեւ 1920թ. Արցախում շահագործվել է մեկ հիդրոէլեկտրակայան Շուշի քաղաքի մոտՙ 30 ԿՎտ էլեկտրական հզորությամբ: Անհրաժեշտ է մտածել մեծ շուքով նշելու Արցախում էներգետիկայի ստեղծման 100-ամյա հոբելյանը: |