RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1689, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱԽՏԱԳԻՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆՙ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում մատուցվեց Սուրբ պատարագՙ նվիրված Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին: Պատարագին ներկա էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական եւ մշակութային գործիչներ, բարերարներ, հոգեւոր այրեր եւ բազմաթիվ հյուրեր:

Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Պատարագից հետո այն ընթերցեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Մենք գոհությամբ ենք հաստատում, որ արցախահայության հերոսական պայքարը, ստեղծագործ կյանքի ողջ ընթացքը զարդարված են սրբատեղերի հանդեպ մեծ հոգածությամբ ու նվիրումով: Դրա վառ ապացույցը, անցած երեք տասնամյակներում շուրջ 90 եկեղեցիների ու վանքերի նորոգումն ու կառուցումն է: Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի կապակցությամբ հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, հոգեւոր դասի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մեր գնահատանքն ենք հայտնում Արցախի նախկին եւ ներկայիս իշխանություններին, ովքեր իրենց ներդրումն են բերել Արցախի հոգեւոր կյանքում»:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմիցՙ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բազմամյա ծառայության եւ ձեռքբերումների համար շնորհվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան:

Պարգեւ Սրբազանի կողմից Երախտագրով է պարգեւատրվել Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, «Մովսես Խորենացի» մեդալի դափնեկիր, Արցախի թեմի մեծ բարեկամ եւ բարերար, ճանաչված հասարակական գործիչ, պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանըՙ Արցախի թեմի 30-ամյակին նվիրված պատմական եւ մշակութային ժառանգությունն ամփոփող գրքերի լույսընծայման, մեկենասության եւ Արցախի թեմին ցուցաբերած աջակցության համար:

- Հայաստանում եւ Արցախում, հոգեւոր կյանքին վերաբերող իմ բոլոր ծրագրերն ու ձեռնարկումները ես կյանքի եմ կոչում Վեհափառ Հայրապետի աջակցությամբ ու օրհնությամբ,- ասում է Հրաչյա Պողոսյանը : Մեր սուրբ Հայ առաքելական եկեղեցուն, Արցախի թեմին մշտապես աջակցել եւ այսուհետեւ էլ կաջակցեմ ամենայն պատրաստակամությամբ եւ մեծագույն սիրով: Աստվածահաճո գործ կատարելը ինձ համար սրտի ցանկություն է, ուրախության մի անբացատրելի պոռթկում, եւ կարծում եմ յուրաքանչյուր հայ պետք է իր ունեցածի չափով բարեգործ լինի: Չէ որ մեծագույն երջանկություն է, երբ մասնակիցն ես Հայրենիքիդ հզորացման սուրբ գործին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ