RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1922, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 0

1719-ՐԴ ԽԱՉԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ Է

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Սեպտեմբերի 28-ին Երեւանից Ապարան տանող ճանապարհինՙ «Տառերի պուրակ» հուշարձանի հարեւանությամբ գտնվող բարձունքում վեր խոյացած Սուրբ խաչ կոթողի տարածքը մարդաշատ էր։ Տեղի էր ունենում խաչադրման ամենամյա արարողությունը։ Այս տարի 1719-րդ խաչի կնքահայրը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող գործարար, հասարակական գործիչ եւ հանրության կողմից մեծագույն սիրո եւ ճանաչման արժանացած բարերար Հրաչյա Պողոսյանն էր։

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ապրող եւ գործունեություն ծավալող մեկենասը, ում անունը վաղուց հայտնի է ինչպես Ռուսաստանում ու Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ անկյուններում, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրյալներից է։ Նա առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ խորհրդանիշերի հանդեպ։ Պողոսյանի բարերարությամբ են տեղադրվել Հայոց ցեղասպանության հիշատակի խաչքարերը, ծննդավայր Ագարակ համայնքում է կառուցվել Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Բարերարի միջոցներով ֆինանսավորվել են Հայ առաքելական եկեղեցու բազմապիսի ծրագրեր։ Հրաչյա Պողոսյանի բարի գործերն ի կատար են ածվում Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի եւ ռուսաց Կիրիլ պատրիարքի օրհնությամբ։ Նրա ծրագրերը սփռված են աշխարհի 13 երկրներումՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել։ Եվ աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ արել է սիրով ու նվիրումով։

Հրաչյա Պողոսյանը պարգեւատրվել է հայ եւ ռուսաց եկեղեցիների բարձրագույն պարգեւներով։ Ի դեպ, բոլորովին վերջերսՙ սեպտեմբերի 5-ին, իր բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներով եւ ունիկալ նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակիցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգեւատրվել է պետական պարգեւովՙ «Բարեգործության համար» շքանշանով։

Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է եւ մարմնացումն է պատվախնդիր հայի, ով ճակատագրի բերումով ապրելով եւ աշխատելով դրսում, ոչ միայն բարձր է պահում ազգային արժեքներն ու հայի անունը, այլեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է։ Եվ պատահական չէ, որ նա կրկին Հայաստանում է։

Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում 1719-րդ խաչը նախորդ տարվա խաչքավոր Արտակ Թովմասյանը փոխանցեց բարերար Հրաչյա Պողոսյանին։

- Այսօր տեղադրեցինք 1719-րդ խաչը,-բարի ժպիտը դեմքին եւ անսքող հպարտությամբ ասում է Հրաչյա Պողոսյանը։ Մեր տարածաշրջանի այս բարձունքում վեհորեն հառնող հուշարձանի վրա եւս մեկ խաչ ավելացավ։ Դա ինձ համար մեծ պատիվ է։ Խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Վեհափառ հայրապետինՙ իր օրհնության համար, շնորհակալությունս մերՙ Արագածոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանին, ինչպես նաեւ մեծագույն երախտագիտությունս Նիգ Ապարան հայրենակցական միությանըՙ ինձ այս տարվա ավանդական խաչադրման քավոր լինելու հնարավորություն ընձեռելու համար։

Յոթ տարի առաջՙ 2012 թ. հոկտեմբերի 20-ին, մեծ հանդիսավորությամբ օծվել են Տառերի պուրակի մոտ գտնվող բլրին վեր խոյացած 33 մետրանոց Սուրբ խաչ կոթողը, որի բարձրությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը, եւ Հույսի խորանը։ Սուրբ խաչի 1711 մետաղյա գլանաձեւ մեծ ու փոքր խաչերը, որոնք ամբողջացնում են մեծ խաչը, խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը։ Իսկ 2012 թվականից ի վեր, ամեն տարի, Ապարանի Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի խորանի մոտ տեղի է ունենում Ապարան քաղաքի ու տարածաշրջանի համար կարեւոր իրադարձություն եւ խաչերի թիվը ավելանում է եւս մեկով։

Կոթողին որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի 301 սմ բարձրությունն էլ հիշատակում է 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը։ Քառաթեւ Սուրբ Խաչի ամեն մի թեւի տակ տեղակայված են չորս մատուռներ` իրենց մոմավառության սեղանիկներով։

Նշենք, որ Հրաչյա Պողոսյանն իր բարեգործական գործնեությունը սկսել է շուրջ երկու տասնամյակ առաջ։ Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 100-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ։ 36 հուշարձան նվիրված են Մեծ Հայրենական Պատերազմի ժամանակաշրջանի իրադարձություններին եւ հերոսներին։ Հրատարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են վավերագրական ֆիլմեր։ 19 հուշարձաններ եւ հուշաքարեր բացվել են Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադյան շրջանի տարածքում։ Նա նաեւ անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի հնամյա պատմությանը։

Ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից իրականացված գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Նրա գործնեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները։

Նորանոր գեղեցիկ ծրագրեր, բարի գործեր, մտքի թռիչքներ եւ այդ ամենի բարեհաջող իրականացում ցանկանալով լայն հանրության կողմից սիրված մեր հայրենակցինՙ հավելեմ, որ աշնանային գեղեցիկ գույներով լի օրվա ավարտին, Խաչի օծման արարողությունից հետո, տեղի ունեցավ համաժողովրդական տոնախմբություն, որի ընթացքում անվանի երգիչ- երգչուհիները բարձր տրամադրություն փոխանցեցին տոնախմբության բոլոր մասնակիցներին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ