RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1990, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 0

WCIT 2019 - YEREVAN

Մ.Խ.

WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների երեւանյան միջազգային համաժողովն այս շաբաթ Հայաստանը բարձր տեխնոլոգիաներով աշխարհին կապող հարթակ դարձավ, որտեղ ողջ աշխարհի ոլորտային հեղինակությունները հավասարը հավասարի շփվեցին հայ մասնագետների ու ոլորտային հեղինակությունների հետ, համագործակցության բազմաթիվ մտադրություններ բարձրաձայնեցին, որքան հնարավոր էր հետեւել եռօրյա այդ միջոցառմանը, ավարտին էլ հայտարարվեց աշխարհի բոլոր հայերին միավորող Highconnect համահայկական թվային հարթակի ստեղծման մասին. սա հիանալի հնարավորություն է հայկական տեխնոլոգիական միտքը համագործակցաբար ու Հայաստանին օգնելու ենթանպատակով եւս առաջ տանելու համար:

Իհարկե, դժվար է հետեւել այսպիսի մասնագիտական համաժողովին` զուտ օգտակար տեղեկատվությունը մարդկանց փոխանցելու համար, բայց արտաքին հայեցողության տեսակետից բազմաթիվ հարակից երեւույթներ արդեն դրական անդրադարձ ունեն Հայաստանի համար. Երեւանը դառնում է կարեւոր նախաձեռնությունների խաչմերուկ` նախաձեռնությունը կարող է վարակիչ լինել նաեւ այլ միջազգային նախագծեր իրականացնողների համար, իսկ այս համաժողովի առիթով վեց հազարից ավելի մարդ էր հյուրընկալվել Երեւանում` տնտեսական առումով շարժ է, լավ թվեր են, ինքներդ բազմապատկեք, տարածաշրջանյին ներկա սոդոմ- գոմորի մեջ` Երեւանը դառնում է նախընտրելի, հարմարավետ, եվրոպական բացվածքով նաեւ շահեկանորեն տարբերվող: Մնում է` կարողանանք ճիշտ օգտագործել պատեհությունները: Շոյիչ-քարոզզչական նյութ ել կա այս ամեն ինչում`

Քիմ Քարդաշյանը մկրտվել է Էջմիածնում` ստանալով Հեղինե անունը, հյուրընկալվել է վարչապետին ու նախագահին, հիանալի հայերեն խոսող համաշխարհային ռոք-լեգենդ Սերժ Թանկյանը բիզնես է հիմնում Հայաստանում, եկող հունիսին էլ Երեւանում համերգ է տալու, ՏՏ ոլորտի հանրահայտ գործարար, դարձյալ հայախոս Ալեքսիս Օհանյանը եւս մտմտում է Հայաստանում բիզնես հիմնելու մասին, եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ