ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՋԼԻՍՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՄԻՏԵ Գ. Գ. Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Թահիր Քերիմլին հանդես է եկել ղարաբաղյան կոմիտե ստեղծելու առաջարկությամբ: Ըստ նրաՙ այդ կոմիտեն պետք է ունենա մշտական ներկայություն Մեջլիսում եւ մասնակցի թեմային առնչվող բոլոր քննարկումներին: Հիշեցնեմ, որ հիշյալ պատգամավորը նախկինում բազմիցս հանդես է եկել հակահայկական կոշտ ու ծայրահեղ թշնամական հայտարարություններով: Նա դասվում է այն ազերիների շարքին, որոնք խրախուսում էին հայերի ջարդերը նկարագրող Աքրամ Այլիսլիի հանդեպ տեղի ունեցող բռնությունները: |