RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
2021-01-19 16:58:19Պարզվում է` Pfizer-ը ճնշում էր գործադրել հաստատվելու համար
2021-01-18 13:18:15Շտապ. Անկարան և Բաքուն հարձակողական վարժանքներ կանցկացնեն Հայաստանի սահմանների մոտ
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1061, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՄԵՐԳ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ

Գ. Գ.

Ermenihaber.am-ը, հղում անելով gazeteduvar.com-ին, գրում է, որ Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ Ստամբուլում համերգ տեղի կունենա:

«Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգին կմասնակցեն մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից եւ Հայաստանից: Համերգի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գեւորգ Դավթյանը, Լեւոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն ու Սեւանա Չաքերյանը, Փերվին Չաքարը, Շեւվալ Շամը, «Ոմանք» երաժշտական խումբը, Հայաստանից հրավիրված «Գողթն» երաժշտական խումբը, ԱՄՆ-ից հրավիրված Արա Դինքչյանը եւ Զուլալ եռյակը:

Թուրքական «Anadolu Kultur» ու «Kalan Muzik» մշակութային կենտրոնների եւ Մաքսիմ Գորկու անվան թատրոնի համագործակցությամբ կազմակերպված համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 20:30-ինՙ Ստամբուլի «Cemal Reit Rey» համերգասրահում: Համերգը նաեւ ուղիղ եթերով կհեռարձակվի «Kalan Muzik»-ի Youtube-ի էջում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ