RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1069, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎԵՐՋ ԲԱՆԱԿՑԵԼ ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ

Հ.Ծ.

Խմբագրությանը հասցեագրված շրջաբերականը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկյան մի շարք համալսարանների դասախոս Արփի Սարաֆյանի «Endless Crossings: Reflections on Armenian Art and Culture in Los Angeles» (Անվերջ խաչաձեւումներ: Խորհրդածություններ Լոս Անջելեսում հայկական արվեստի եւ մշակույթի մասին) խորագրով ժողովածուն, որտեղ ընդգրկված են Լեւոն Զավեն Սյուրմելյանի, Փիթեր Նաճարյանի, Միշելին Ահարոնյան-Մարկոմի, Արիս Ջանիկյանի, Կարին Հովհաննիսյանի, Թինա Դեմիրճյանի, Դավիթ Խրտյանի ստեղծագործությունների գրախոսականները, Քարտաշ Օննիկի, Սիրուն Երեցյանի, Արփինե եւ Ջորջ Փեհլիվանյանների արվեստի գնահատական խոսքերը, ինչպես նաեւ թատերական ներկայացումների, ցուցահանդեսների եւ գիտաժողովների նկարագրությունները:

Սարաֆյանը բակալավրի եւ մագիստրոսի գիտական աստիճաններ ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանից, իսկ դոկտորական է պաշտպանել Հարավային Կալիֆոռնիա համալսարանում: 1978-ից 2014-ը անգլերեն լեզու եւ գրականություն է դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա պետհամալսարանում: Նա նաեւ դասավանդել է Դոմինգեզ Հիլզի Կալիֆոռնիա պետհամալսարանում եւ Լոյոլա Մերիմաունտ համալսարանում: Երեսուն երկար տարիների ընթացքում հոդվածներ է հրատարակել «Արմինյն Օբզերվր», «Միրոր-Սփեքթեյթր», «Արմինյն Ինտերնեշընլ Մագազին», «Վերջինիա վուլֆ Միսելանի», «Լոս Անջելես Թայմս» եւ այլ պարբերականներում, որոնցում փորձել է բացահայտել ներգաղթողների փորձառության բարդությունները եւ համոզմունք հայտնել, որ օտար երկրներում գոյատեւելը պահանջում է «բանակցել» տարբեր աշխարհների մշակույթների հետ եւ գտնել ինտերգման եզրեր եւ ոչ թե գնալ բախման ճանապարհով:

Գրքի վերաբերյալ մանրամասնությունների համար այցելել «noor@abrilbooks.com» կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ