RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1188, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԿՈՄԻՏԱՍՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Այս վերնագիրն է կրում հոկտեմբերի 8- 10 Բեռլինում եւ Հալլեում գումարվողՙ Կոմիտասի 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, համերգներն ու ցուցահանդեսը, որի կազմակերպչական ծանրությունը կրում են Երեւանի Կոմիտաս թանգարան-ինստիտուտը, Հալլե Վիթթենբերգի Մարտին Լութեր, Բեռլինի Հումբոլտ համալսարանները, Բեռլինի պետական գրադարանը, Բեռլինում ՀՀ դեսպանությունը: ՅՈՒՆԵՍԿՕ- ի շրջանակներում անցկացվող եռօրյա միջոցառումների աջակիցներն են ԳԴՀ արտգործնախարարությունը, Հայկական ուսմանց «Մեսրոպ» կենտրոնը, DAAD- ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն), Սաքսոնիա Անհալթ երկրամասի տնտեսության, գիտության եւ թվայնացման նախարարությունը, ինչպես նաեւ նույն երկրամասի վարչական գերատեսչությունը:

Հոկտեմբերի 8-ին ժամը 9-9.30-ին Հումբոլտ համալսարանի պատին Կոմիտասի ուսումնառությունը փաստող հուշատախտակի առջեւ ծաղկեպսակ զետեղելուց հետո, համալսարանի հանդիսությունների դահլիճում ժամը 10-ին կմեկնարկի գիտաժողովըՙ նույն համալսարանի նախագահ դոկտ. պրոֆ. Սաբինե Քունստի (Sabine Kunst), Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի, ԳԴՀ արտգործնախարարության պետքարտուղար Անտիե Լեենդերցեի (Antje Leendertse), ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, Հումբոլտ համալսարանի դոկտ. պրոֆ. Սեբաստիան Քլոթցի (Sebastian Klotz), Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ողջույնից հետո:

Բեռլինում եւ Հալլեում գումարվող եռօրյա գիտաժողովին Հայաստանից մասնակցում են Մհեր Նավոյանը, Տաթեւիկ Շախկուլյանը, Լուսինե Սահակյանը, Ալինա Փահլեւանյանը, Լիլիթ Երնջակյանը, Աննա Արեւշատյանը, Լեւոն Չուգասզյանը, Արսեն Բոբոխյանը, Աստղիկ Մուշեղյանը, Նանե Միսակյանը, Արուսյակ Թամրազյանը, Գերմանիայիցՙ Օլիվեր Գերլախը, Թոմաս Բուխհոլցը, Էլկե Հարթմաննը, Արմենուհի Դրոստ- Աբգարյանը, Կլաուս Նոյմաննը, Թեկլա Քլուտտիգը, Հելմուտ Զանդեքը: Մասնակիցների թվում են Տետյանա Կապլունըՙ Ուկրաինայից, Վալենտինա Կալցոլարինՙ Շվեյցարիայից, Մարիա Լուչիա Ալիֆինՙ Իտալիայից, Մարինա Եգորովանՙ Ռուսաստանից, Ռիտա Սուլահյան Գույումջյանըՙ Կանադայից, Ժան-Կլոդ Մութաֆյանըՙ Ֆրանսիայից:

Հոկտեմբերի 8- ին ժամը 19- 19. 30- ին Բեռլինի պետական գրադարանում տնօրեն Բարբարա Շնայդեր- Քեմփֆի ողջույնով, նույն հաստատության աշխատակից Մելինե Փեհլիվանյանի կուրատորությամբ կբացվի «Կոմիտաս 150» ցուցահանդեսը: Երեք օրերին էլ Բեռլինում եւ Հալլեում գիտաժողովի նիստերի ավարտին Կոմիտասը ոգեղենանալու է ջութակի, դաշնամուրի ու երգի հնչումով: Հոկտեմբերի 8- ին ժամը 19.30- 20.30- ին երկու երկրների արտգործնախարարներ Մաասի եւ Մնացականյանի հովանավորությամբ անցկացվող տոնական համերգին ի թիվս այլոց ելույթ կունենան Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանները, Կարինե Բաբաջանյանը, ինչպես նաեւ գերմանաբնակ երաժիշտներ Վլադիկ Օթարյանի, Լուսինե Աղաբաբյանի, Լիլիթ Մխիթարյանի եւ Հայկ Սուքիասյանի հիմնած լարային քառյակը:

Քրիստիան Կոմմիշաուի ղեկավարած Vocal- Concertisten երգչախումբը Կոմիտաս է կատարելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ