RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1125, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ-30

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա: Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է երեք աստիճանից: Գումարային տեղակայված էլեկտրական հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ, տարեկան միջին նախագծային արտադրանքըՙ 1.16 միլիարդ կՎտժ:

1970 թ. դեկտեմբերին գործարկվել է համակարգի առաջնեկըՙ Տաթեւ ՀԷԿ-ը, 1978թ-ինՙ Շամբը, իսկ 1989 թ-ինՙ Սպանդարյան ՀԷԿ-երը:

Սպանդարյանի հիդրոհանգույցը համակարգի գլխամասային աստիճանն է: Հանգույցի մեջ մտնում է տեղական նյութերով եւ կավահողային միջուկով 83 մետր բարձրության պատվարը, որի կատարի երկարությունը 315 մ է: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 257 միլիոն խորանարդ մետր է, օգտակարըՙ 218 միլիոն խորանարդ մետր: Հիդրոհանգույցն ունի չորս ջրընդունիչ կառույց, առաջինը` ճնշման թունել, երկրորդըՙ խորքային ջրթափ, երրորդըՙ Որոտան-Արփա թունելՙ ջուրը Սեւանա լիճ հասցնելու համար: Չորրորդը ջրթափ կառույցն էՙ 103 մ3/վրկ թողունակությամբ, մակերեւույթային արագահոսք տիպի :

Ճնշման թեքումային թունելն ունի մոտ 4 կիլոմետր երկարություն, 30մ3/վրկ թողունակություն: Միաճյուղ տուրբինային խողովակաշարը ճյուղավորվում է երկու մասի եւ յուրաքանչյուրը 15 մ3/վրկ թողունակությամբ միանում է կայանի երկու ագրեգատներին:

Կայանի հզորությունը կազմում է 76 ՄՎտ, 210 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիայի տարեկան նախագծային արտադրանքով: Հաշվարկային ճնշումը կայանում 295 մետր է:

Ներկայումս ՀԷԿ-ը մեծ դեր է կատարում ՀՀ էներգահամակարգում օրական բեռի գրաֆիկի ծածկման համար:

Նկար 1. Սպանդարյանի ՀԷԿ-ի արտաքին տեսքը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ