RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2386, Տպվել է` 525, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը: «Ուժ եւ միասնություն» կարգախոսը որդեգրած կուսակցության քաղխորհրդի անդամներ են ընտրվել Արցախի ՊԲ նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը , Գագիկ Նազլուխանյանը , Սերգեյ Զաքարյանը , Անուշ Դոլուխանյանը , Վլադիմիր Դավթյանը , Թագուհի Ալավերդյանը եւ Դիմա Առստամյանը : Խորհուրդը միաձայն կուսակցության նախագահ է ընտրել Սամվել Բաբայանին:

Կուսակցության վերահսկող անդամներ են ընտրվել Միքայել Հարությունյանը , Աննա Աղասյանը եւ Մարատ Ստեփանյանը :

Ինչպես հայտնի է, 2020թ. Արցախում սպասվում են հերթական նախագահական ընտրությունները, որոնց պատրաստվում է մասնակցել նաեւ ինքըՙ Սամվել Բաբայանը :

Հիշեցնեմ, որ ավելի վաղ, Սամվել Բաբայանի թիմակիցները 25 հազար ստորագրություն էին ներկայացրել Արցախի ԿԸՀՙ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու առաջարկ-պահանջով, քանի որ առանց դրա Բաբայանը չի կարող առաջիկա ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Բայց, ինչպես այդ օրերին հայտարարեցին Բաբայանի թիմակիցները, ԿԸՀ-ն, տարբեր պատճառաբանություններ առաջ քաշելով, վավեր է համարել այդ ստորագրությունների միայն մոտ 20 հազարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ