RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1299, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ 98-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԱԿ հոբելյանին նվիրված միջոցառումների եզրափակիչ ակորդը դարձավ հոկտեմբերի 1-ին «Մեգերյան կարպետներ» ընկերության թանգարան-ցուցասրահում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելությունը: Ներկա էին Սփյուռքից ժամանած, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր բնագավառները ներկայացնող մեծաքանակ հյուրեր, որոնց թվում էին` Ազգային ժողովի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի, գիտության, մշակույթի, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Հայեցի, գեղեցիկ, ընդգրկուն թեմատիկայով եւ ճաշակով ձեւավորված սրահում աչքի էր զարնում ՌԱԿ հոբելյանական պաստառը: ՀՀ եւ ՌԱԿ հիմներն ունկնդրելուց հետո հանդիսությունը տերունական աղոթքով եւ բարեմաղթանքներով ողջունեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնից առաքված քահանան:

Ներկաներին հակիրճ խոսքով ողջունեց եւ հրավերն ընդունելու համար շնորհակալություն հայտնեց Սուրեն Սարգսյանը: Պատմաբան պրոֆեսորը նաեւ սեղմ խոսքով ներկայացրեց ՌԱԿ-ի սկզբնավորման շրջանը, գործունեության կարեւորագույն հանգրվանները եւ ունեցած ծանրակշիռ ներդրումը հայապահպանության, հայոց պետականության հզորացման եւ ազգաշահ այլ բնագավառներում: Զեկուցողն ընդգծեց, որ ՌԱԿ-ի պատմությունը պետք է դիտարկել Արմենական, Հայ սահմանադրական ռամկավար եւ ՌԱԿ շրջափուլերով: Միաժամանակ հատուկ ընդգծեց ռամկավար արեւելահայ հատվածի` Հայ ժողովրդական կուսակցության ծանրակշիռ դերակատարությունը հատկապես Հայաստանի Առաջին հանրապետության գոյատարիներին:

Ներկաներին ողջունեց եւ հակիրճ խոսքով ելույթ ունեցավ ՌԱԿ Գերագույն մարմնի ատենապետ, լոնդոնաբնակ Հրաչ Գույումջյանը: Բանախոսը շեշտեց, որ հարուստ անցյալի տեր ՌԱԿ-ը վստահ է, որ ապագայում եւս կունենա արդյունավետ գործունեություն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ կուսակցության երկարամյա անդամ, մի շարք օտարերկրյա եւ հայաստանյան համալսարանների պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանը: Նա ափսոսանք հայտնեց, որ ներկա պահին կուսակցության ներսում առկա են որոշ կազմակերպական դժվարություններ, որոնք թեեւ խանգարում են ավելի արդյունավետ գործելուն, սակայն միանգամայն հաղթահարելի են եւ ափսոսանք հայտնեց, որ դրանք ավելորդ ջանքեր եւ ռեսուրսներ են կլանում: Ազատյանը ելույթն ավարտեց ընդգծված լավատեսական շեշտադրումով եւ կանխատեսեց, որ ամենամոտ ապագայում թարմացված ղեկավարությամբ կուսակցությունը ընդգծված դերակատարություն կունենա երկրի քաղաքական կյանքում:

Խոսք առավ նաեւ ՌԱԿ ատենապետ, «Ազգի» խմբագիր Հ. Ավետիքյանը: Շնորհավորելով ներկաներին հոբելյանի առթիվ բանախոսը նաեւ հաճելի անակնկալ մատուցեց բոլորին եւ հայտարարեց կուսակցության երեց անդամ Երվանդ Ազատյանին «ՌԱԿ Նվիրյալ» շքանշանով պարգեւատրելու մասին: Շքանշանը արժանավորին հանձնեց ՌԱԿ Կենտր. վարչության անդամներից Վահե Դարբինյանը:

Ընդունելության ավարտին ջութակահարների քառյակի հոգեթով հնչյունների ներքո տրվեց ճոխ ընդունելություն-հյուրասիրություն: Ամենուրեք լսվում էին շնորհավորանքներ ու բարեմաղթանքների բաժակաճառեր: Նկատելի էր կրկին հանդիպելու եւ հիմնախնդիրներն այլ ձեւաչափով քննարկելու ցանկություն: Վերջում կուսակցության եւ ներկաների անունից Ս. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին եւ հատկապես «Մեգերյան կարպետների» պատրաստակամ եւ հյուրընկալ կոլեկտիվին: Նաեւ հույս հայտնեց, որ կուսակցության 100-ամյա հոբելյանը եւս կնշեն միասին, ավելի հզորացած ու նորանոր հաղթանակներ արձանագրած վիճակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ