RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-04 14:56:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1169, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ինչպես տեղեկացրել էի թերթի նախորդ համարումՙ սեպտեմբերի 30-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական կազմը հյուրընկալեցին սփյուռքահայ գրող, գրականագետ, գրաքննադատ, հրապարակախոս, լրագրող, Հայաստանի գրողների միության անդամ, ԳԱԱ արտասահմանյան անդամ, ԵՊՀ եւ ՀՊՄՀ պատվավոր դոկտոր, կուսակցական գործիչ Երվանդ Ազատյանին :

Հանդիպման առիթն անվանի մտավորականի օրերս լույս տեսած «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» գրքի երկրորդն շնորհանդեսն էր (առաջինըՙ 25.09.19. Թեքեյան կենտրոն):

Խոսելով Ազատյան գրողի ու մտավորականի մասին, ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը նշեց, որ նա մեր մշակույթի մեջ, իր առանձնահատկությամբ, մոհիկան է հանդիսանում.

«Մեր գրականության, հրապարակախոսության ու գրաքննադատության մեջ Երվանդ Ազատյանը, իր մոտեցումներով ու թեմաների արծարծումներով, կարելի է ասել, մոհիկան է: Դուք ձեր առաջ այսօր տեսնում եք ուղնուծուծով արեւմտահայ մի մարդու, ով խոսում, գրում, կարդում եւ մտածում է արեւմտահայերեն. դա մեծ առանձնահատկություն է:

Գրքի կազմողն ու խմբագիրը, Երվանդ Տեր-Խաչատրյանը , նույնպես մոհիկան էՙ իր գրականագիտական մոտեցումներով ու խստապահանջությամբ. նրանք գրողի ու գրականագետի իսկական համադրություն են», ասաց Ավագյանը:

Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի ձեւաչափով զրույց ծավալեց Ազատյանի եւ ուսանողների միջեւ: Ազատյանը բոլորին խորհուրդ տվեց անպայման մոտիկից ծանոթանալ ու լավ տիրապետել արեւմտահայերենինՙ այդ անգնահատելի հարստությանը, որն այսօր, ցավոք, վտանգի առաջ է կանգնել.

«Դուք մի քաշվեք այդ լեզվից, սիրեք այն, սովորեք այն, տիրապետք այն լեզվին, որով խոսել են Վարուժանն ու Սիամանթոն» , շեշտեց Ազատյանը:

Ընդգծելով Ազատյան մտածողի առանձնահատկությունները, Երվանդ Տեր-Խաչատրյանը գրականագիտական խստապահանջությամբ մատնացույց արեց նաեւ Ազատյանի «թերի» կողմը.

«Ազատյանը բացարձակ անփութությամբ է վերաբերվում իր ստեղծածին, նա չի հավաքում, չի պահպանում իր ստեղծածը, ցայսօր նրա ստեղծագործությունների մատենագիտությունը չկա, ես բազմիցս հորդորել եմ նրան, որպեսի ուշադիր լինի, բայցՙ ապարդյուն»:

Շարունակելով իր խոսքըՙ Տեր-Խաչատրյանն ասաց.

«Ազատյանը չափազանց համեստ մարդ է, այսօր քչերը գիտեն, որ նրա շնորհիվ է մեզ հասել արեւմտահայ գրող Տիրան Չրաքյանի նամականին, մի բան, որը Ազատյանն արել է անձայն», հաստատեց Տեր-Խաչատրյանը:

Հանդիպման ավարտին ուսանողները Ազատյանի մակագրությամբ նվեր ստացան նրա գրքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ