RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-05 14:36:52Նիկոլը արեց իր գործը, Նիկոլը կարող է հեռանալ
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



Տեղադրվել է` 2019-09-26 23:47:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1256, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՎԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Սեպտեմբերի 20-ին հեռուստատեսությամբ առաջին ատյանի դատարանի այն նիստին հետեւողները, որը քննարկեց մինչեւ վերջնական դատավճռի ընդունումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, ինչպես նաեւ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին արտասահմանում երկշաբաթյա բուժում անցնելու, իրականումՙ Արցախյան պատերազմի ժամանակ ստացած վերքերից կորցրած ոտքի պրոթեզը Գերմանիայում փոխելու նպատակով երկրից երկու շաբաթով բացակայության թույլտվություն տալու մասին հարցերը, համոզվեցին առնվազն մի քանի հարցերում: Այն էՙ դատավոր Աննա Դանիբեկյանը իսկապես ենթարկվել է գործադիր իշխանության ահռելի ճնշումներին, եւ ակնհայտորեն իր կամքով չէ, որ հրաժարվեց գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու որոշում ընդունել: Գրավը մի պրակտիկա է, որը լայնորեն կիրառվում է քաղաքակիրթ աշխարհում: Անհնարին է ենթադել, որ տիկին դատավորը դա չգիտեր, եւ գրավի դիմաց Քոչարյանին նախնական կալանքից ազատ արձակելու դատապաշտպանների միջնորդությունը մերժելովՙ իսկապես որեւէ կասկած ուներ, թե ազատության մեջ լինելովՙ երկրորդ նախագահը կարող էր որեւէ կերպ ազդել քննության ընթացքի վրա: Եթե այդպիսի բան նկատվեր, ապա դատարանը կարող էր ամբաստանյալին անհապաղ կրկին կալանվորելու վճիռ կայացնել: Ինչ վերաբերում է Քոչարյանի հնարավոր փախուստին, ապա դա անհնարին է թեկուզեւ այնքանով, որ երկրորդ նախագահը բացահայտորեն մտադիր է դատարանում հասնել արդարացման վճռի: Իսկ այդպիսի մեկը ոչ միայն չի փախչի դատավարությունից, այլեւ, թող որեւէ մեկը չկասկածի. արդարացման հասնելու դեպքում անպայման հետամուտ կլինի, որ բոլոր նրանք, ովքեր, իր համոզմամբ, իր նկատմամբ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում են իրականցրելՙ խստագույնս պատժվեն: Համենայն դեպս, ոչ միայն ինքն ու իր դատապաշտպանները, այլեւ օրեցօր ավելացող կողմնակիցների բազմությունը դրանում չեն կասկածում: Միանգամայն հնարավոր է, որ նույն հույսն ունեն եւ արդարացման դեպքում նույնպես իրենց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնողներին պատասխանատվության ենթարկելու հարց կբարձրացնեն նաեւ Սեյրան Օհանյանն ու նրա հետ մարտի 1-ի գործով անցնող մյուս մեղադրյալները:

Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը Սեյրան Օհանյանին թույլատրե՛ց երկրից երկու շաբաթով դուրս գալ (իհարկե, լավ արեց), իսկ Ռոբերտ Քոչարյանին թողեց նախնական կալանքի տակ: Հենց մեղադրյալին գրավի դիմաց մինչեւ վերջնական դատավճռի հրապարակումը կալանքից ազատ արձակելուց հրաժարվելը մի ավելորդ անգամ վկայում է, որ տիկին դատավորի նկատմամբ գործադիր իշխանության ներկայացուցիչները ահռելի ճնշումներ են գործադրել: Բայց սա վկայում է նաեւ այլ բանի մասինՙ ոչ միայն երկրի ղեկավարները, զանազան քաղաքական գործիչնրն ու իրենք իրենց քաղաքական մեկնաբան հռչակած շատ հաճախ պատահական մարդիկ, այլեւ բոլոր նրանք, ովքեր դատարանի դիմաց հավաքվածՙ անվայել բաներ էին հայտարարում Ռոբերտ Քոչարյանի մասին, այդ թվում վանկարկում էին «մարդասպան»-«մարդասպան», չափազանց ցածր իրավագիտակցություն ունեին:

Նախ, ոչ ոք իրավոնքի չունի մարդուն, թեկուզեւ իրենց համար ոչ-համակրելի մարդուն նախապես «մարդասպան» անվանելու, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ օրինական կերպով ուժի մեջ մտած դատավճռով: Երկրորդՙ ո՞վ կարող է մինչեւ վերջնական դատավճռի հրապարակումը վստահ ասել, թե Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հանցանքները դատարանում կհաստատվեն: Իսկ եթե չհաստատվե՞ն: Եթե դատարանը ի վերջո պարզի, որ երկրորդ նախագահի նկատմամբ ծայր առած հալածանքը սուբյեկտիվ հիմք ուներ, հիմնված էր անձնական ատելության, վրեժխնդրության զգացումի, միգուցեն նույնիսկՙ դրսից հրահրվող թելադրանքների վրա՞: Ջուրը չտեսածՙ ինչո՞ւ եք բոբիկացել, ա՛յ հարգելի ու ոչ-հարգելի պարոններ: Ի միջի այլոց, ենթադրում եմՙ ինչո՛ւ: Այդպես «շտապողների» հիմնական շարժիչ ուժը, իմ խորին համոզմամբ, մեղադրանքը դատարանում տանուլ տալու սարսափն է: Մեր դատարանների կամ ՄԻԵԴ-ի կողմից արդարացվելու դեպքում ինչպե՞ս են նայելու Ռոբերտ Քոչարյանի, նաեւՙ արդարասեր հասարակության աչքերին: Օրենքի առաջ վաղ թե ուշ պատասխան տալու տխուր հեռանկարը դարձել է շատ-շատերի քաղաքական վարքագծի նորմը: Եվ սա շա՜տ ցավալի իրողություն է...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ