RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 23:33:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 518, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՀԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶԱՆԻՑ

Էլեկտրոնային կապով ստացված բոթը սեպտեմբերի 18-ին տեղեկացրեց, որ հետ կարճատեւ հիվանդության Վանաձորի իր բնակարանում վախճանվել է իր ընկերների կողմից շատ սիրված ու հարգված Վահան Անոտնյանը: Նա ծնվել էր Կահիրեում (Եգիպտոս), Եղեռնից որբացած ընտանիքում, հաճախել Գալուստյան ազգային վարժարան: Երկար տարիներ աշխատակցել էր ՌԱԿ-ի «Արեւ» օրաթերթում որպես թարգմանիչ: Եղել էր Հայ Գեղարվեստասիրաց միության ուսանողական մարմնի հիմնադիր անդամներից: Հայրենադարձվել էր 1962-ին, հաստատվել Կիրովականում եւ աշխատանքի անցել քիմիական կոմբինատում: Կնոջՙ Տիգրանուհու անժամանակ մահվանից եւ քիմկոմբինատի փակվելուց հետո բավական ծանր պայմաններում իր երկու զավակներիՙ Արտակի եւ Նշանի դաստիարակման ու կրթության պարտականությունները անտրտունջ վերցրել էր իր վրա: Բնույթով մտավորական էր: Բնագրից հայերեն էր թարգմանել Չարլզ Դիքենսի ծննդյան տոներին նվիրված երկերը, ինչպես նաեւ արդեն Երեւանում 1990-ին լույս տեսած Ջոզեֆ Քոնրադի երկուՙ «Խավարի սիրտը» եւ «Ստվերագիծը» վիպակները: Աշխատակցել էր նաեւ «Ազգ» օրաթերթին:

Հանգիստ իր հոգնաբեկ աճյունին:

Վշտակից ընկերըՙ Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ