RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 350, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում անցկացրել են իրենց հերթական հանդիպումը: Դա Աստանայի գործընթացի առաջնորդների հինգերորդ գագաթաժողովն էր:

Ինչ վերաբերում է Իդլիբին, ՌԴ նախագահի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւի խոսքերով, այն կարող է տեղայնացվել: Խնդիրն այն է, որ այսպես կոչված չափավոր ընդդիմությունը, որի հետ սկզբունքորեն հնարավոր է իշխանությունների երկխոսությունը, վերահսկում է երկրի տարածքի ընդամենը 2-5 տոկոսը (նախկինումՙ 40-45%): Իսկ Անկարան ակնհայտորեն գլուխ չի հանում առաջադրված խնդիրներից, չի լուծել տարանջատման խնդիրը, իսկ այժմ այդ հարցը կարող է առհասարակ վերացվել: Քանզի հակառակ դեպքում, Լավրենտեւի խոսքերով, «կստեղծենք ինչ-որ անվտանգության գոտի, որտեղ տերուտնօրինություն կանեն արմատականները»: Այսինքն, գագաթաժողովի պահին, ինչպես նշում է CNN Turk հեռուստաալիքը, Թուրքիայի համար Իդլիբը «ցավոտ այսօրն է», իսկ Սիրիայի Սահմանադրական հանձնախումբը «ցավոտ վաղն է»:

Թուրքիան ամերիկացիների հետ Սիրիայի հյուսիսում ստեղծել է բուֆերային գոտի եւ այնտեղ իրականացնում է համատեղ պարեկություն: Ավելին, նա չի բացառում Եփրատից արեւելք ռազմական գործողության հնարավորությունը սիրիացի քրդերի դեմ պայքարի պատրվակով: Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում իրադրությունը մեկնաբանելիս թուրք պրոֆեսոր Հասաք Քեյլյուն ասել է, որ «ԱՄՆ-ը Անկարային ներքաշում է Սիրիան փլուզելու իր սցենարի մեջ»: Նրա խոսքերով, թուրք-ամերիկյան անվտանգության գոտին ապագայում կարող է վերածվել «կայազորային պետության»: Թուրքիան եթե նույնիսկ ամերիկացիների հետ մեկտեղ իր վերահսկողության տակ առնի Եփրատից արեւելք գոտին, այն չի կարողանա պահել կառավարման տակ: Բայց Անկարայի համար վտանգը կլինի այն, որ Վաշինգտոնում ստեղծվող բաժանված Սիրիայի մոդելը կփոխանցվի Թուրքիային, իսկ ապագա քրդական պետության սահմանը կանցնի Եփրատով: Ի դեպ, նույն կարծիքին են բազմաթիվ ուրիշ թուրք փորձագետներ, որոնք գտնում են, որ հենց Թուրքիան է հայտնվել առավել ճգնաժամային վիճակում:

Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ նաեւ Իրանի դեպքում: Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նախագահ Ռոհանին հայտարարեց հետեւյալը. «Սիրիայի ուղղությամբ ձեռք են բերվել մեծ հաղթանակներ եւ հաջողություններ, բայց մենք արձանագրում ենք, որ պահպանվում են բարդություններ, որոնց հաղթահարման գործում Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափը կարեւոր դեր է խաղում»:

Երբ հայտարարվեց, որ Սիրիայի Սահմանադրական հանձնախումբը փաստորեն արդեն ձեւավորված է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ակտիվ մասնակցությամբ, ակնհայտ դարձավ, որ Անկարան հակված է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ի դեպ, դա հանդիպման ավարտից հետո արձանագրվեց համատեղ հայտարարության մեջ: Մի խոսքով, Չանկայա պալատում կայացած հանդիպումը բարդ էր, բայց հաջողված: Բացահայտվեցին եւ ամրագրվեցին Սիրիայի խնդրի կարգավորման հարցում կողմերի ընդհանուր դիրքորոշումները: Մշակվում են համատեղ գործողությունների ծրագրեր այն տարածաշրջանում, որտեղ սկսում են ձեւավորվել ընդհանուր անվտանգության ուրվագծերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ