RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 369, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԿԼՔԻ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: Նպատակը եղել է նույնը. բնակարան կառուցելովՙ փոխել մարդկանց կյանքն ու մտածելակերպը: Գործակցող կողմերը վստահ են, որ ցանկացած աջակցություն կարող է նպաստել Գյումրի քաղաքի շենացմանը: Եվ որ «աղետի գոտի» բառակապակցությունը կդադարի լինել այս քաղաքը բնութագրող արտահայտություն:

Սողոյան-Թադեւոսյանները, շատերի նմանՙ իրենց տունը կորցրել են 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ: Դրան հաջորդել են մետաղական տնակում ապրելու երկար ու ձիգ տարիները: 2012 թ.-ին ընտանիքին հաջողվել է գնել կիսակառույց շինություն, սակայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել այսպես էլ չեն կարողացել: Ամուսնությունից հետո, մինչեւ օրս վագոն-տնակում ապրող Քրիստինան, տարբեր փորձությունների միջով է անցել: Նրա երազանքների տունը մնացել է կիսակառույց շինությունՙ ամուսնու առողջական լուրջ խնդրի պատճառով: Երիտասարդ կինը ստանձնել է իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունըՙ արտերկրում բուժվող ամուսնուն թիկունք լինելու համար: Քրիստինայի նախաձեռնությանն սկսել են աջակցել բնակարանաշինության գործում տարիների հաջողված փորձ ունեցող կազմակերպություններըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

«Տնակում ձմեռը շատ ցուրտ է: Ամենադժվարը առավոտներն են... Փորձում ենք մի փոքր տաքացնել, սակայնՙ անօգուտ: Իսկ ամռանն անտանելի տոթ է: Մեր երազանքն է ՙ որքան հնարավոր է շուտ ազատվել մետաղական տնակից: Շնորհակալ եմ կամավորներինՙ օգնության ձեռք մեկնելու եւ շինարարական աշխատանքները եւս մեկ քայլով ավարտին մոտեցնելու համար»,- ասել է Քրիստինան :

«Դարձյալ Գյումրիում ենքՙ իր փոքրիկ «անկախությունը» ստեղծող այս ընտանիքին աջակցելու համար: Հետաքրքրական ու խորհրդանշական է, որ ընդամենը 10 օր հետո, մենք նշելու ենք մեր երկրի Անկախության տոնը: Առաջին հայացքից, դա որեւէ կապ չունի թեմայի հետ: Գուցե այդպես է, բայց շատ լավ առիթ է իրականացվող շինարարության ընթացքում սրտանց ուրախանալու համար: Հատկապես Գյումրիում, բնակարան չունեցող ամեն ընտանիք դեռեւս հիշում է երկրաշարժն ու ավերիչ հետեւանքները: Ժամանակն է մեկընդմիշտ մոռանալ անցած կյանքի դժվարին ճանապարհը, չխուսափել խնդիրներից, գնալ դրանց ընդառաջ, փորձել լուծել եւ յուրաքանչյուր տոնի հետՙ ամրանալ ու առաջ շարժվել: Մեծ հաջողությունը ստեղծվում է փոքրիկ քայլերից: Մենք այստեղ ենքՙ մեր գործով այդ ամենը փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Կորցնել սեփական տունն իրապես ցավալի է: Չնայած այս ընտանիքը հայտնվել է առողջական եւ ֆինանսական խնդիրների առջեւ ՙ չի հուսահատվել եւ շարունակել է հավատալ, որ իրենց երեխաները կմեծանան բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը: Շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը մեծ օգնություն էր ընտանիքի համար: Գյումրիում այս տարի բնակարանաշինության ծրագրով կլուծվի հինգ ընտանիքի բնակարանային խնդիր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Մինչեւ տարեվերջ կավարտվի երկար սպասված տան շինարարությունը: Կամավորների օգնությամբ իրականացվել են հատակի բետոնացման աշխատանքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ