RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1248, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՍՐԱՅԵԼԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԳԻՐՔԸ

Գ. Գ.

Ermenihaber.am-ըՙ հղում անելով ahaber.com-ին, գրում է.

«Թուրքական կայքերը շարունակում են ցավագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց ցեղասպանությունն ապացուցող գրքերի հրատարակությունը:

Իսրայելացի պատմաբաններ Նեննի Մորիսի եւ Դրոր Զեեւիի համահեղինակությամբ 2019թ. ապրիլի 24-ին լույս է տեսել «30 տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը (1894-1924թթ)» վերնագրով գիտահետազոտական գիրքը, որին անդրադարձել է նաեւ թուրքական մամուլը:

Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը:

Գրքում նշվում է, որ Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի Հանրապետության իշխանությունների հրամանով կոտորվել են շուրջ 4 մլն հայեր, հույներ եւ ասորիներ:

Իսրայելացի հեղինակներն իրենց աշխատանքում օգտվել են այնպիսի հեղինակների աշխատություններից, ինչպիսիք են թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, ցեղասպանագետ Ռայմոնդ Գեւորգյանը, Գրիգորիս վարդապետ Պալաքյանը եւ թուրք պատմաբան Ֆուաթ Դյունդարը:

Թուրքական աղբյուրը զարմանք է հայտնել, թե ինչու իսրայելացի հեղինակներն իրենց աշխատանքում շատ քիչ են օգտվել թուրքական աղբյուրներից:

Իսկ գրքի հեղինակների խոսքովՙ բազմաթիվ թուրքական արխիվներ իրենց համար անհասանելի են եղել: Մասնավորապես նրանք ցանկացել են օգտվել «Թուրքիայի գլխավոր շտաբի ռազմական, պատմական եւ ռազմավարական հետազոտությունների արխիվից», սակայն վերջինս փակ է եղել հետազոտողների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ